Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արշավ է սկսվել նաև Շուշիի նախկին քաղաքապետ՝ Արծվիկ Սարգսյանի նկատմամբ․«Հրապարակ»
|
![]() |
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արշավ է սկսվել նաև Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ է՝ հալածանքներն առայժմ սոցիալական հարթակներում են՝ Սոնա անունով գրող-հրապարակախոս ներկայացող օգտատիրոջ կողմից, բայց Արծվիկ Սարգսյանը, կարծես կռահում է՝ ում հովանու տակ է ակտիվանում այս օգտատերը: «Կարծում եմ՝Հայաստանի գործող կառավարությունն է այս ամենի թիկունքում»:
Արծվիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ գրող-հրապարակախոսին զայրացրել է իր ելույթը Արտաշատում՝ Քոչարյանի միտինգի ժամանակ, որտեղ ինքը կոչ է արել սթափ մտածել ու ճիշտ ընտրություն կատարել: «Ասել եմ՝ եթե Քոչարյանն ընտրվի, մենք հնարավորություն կունենանք ազատարգել Շուշին ու տուն վերադառնալ: Քոչարյանին պաշտպանելս դուր չի եկել Սոնային: Ասա՝քո ի՞նչ գործն է, թե ում եմ պաշտպանում: Կարող է՝ Քոչարյանին չպաշտպանեմ, Սերժին պաշտպանեմ: Ոնց հարմար եմ գտնում, այդպես էլ անում եմ, դո՞ւ ով ես»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝