«Զինվորի տան» ղեկավարի և Արմեն Մուրադյանի միջև եղել է համաձայնություն, դա եղել է մեր թիկունքում.Արտավազդ Սահակյան․168․am
|
«Զինվորի տան» ղեկավար Հայկուհի Մինասյանը Արմեն Մուրադյանին նամակ է ուղարկել, ըստ որի՝ ամբիոնին գործունեության համար ոչ մի տարածք չի թողնվում, ինչպես նաև բժիշկների, կլինօրդինատորների և մյուսների գործունեության համար, այսինքն՝ մենք ամբողջովին ոչնչացվում ենք: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը:
«Պետք է նշենք,որ այս գործընթացը կատարվել է մեր թիկունքում, ռեկտորի թույլտվությամբ, համաձայնությամբ և հովանավորչությամբ, Հայկուհի Մինասյանի հետ, և ես դիմում եմ ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով՝ մեզնից ծածուկ կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը և ամբիոնի աշխատակիցների շահերը»,-ասաց Սահակյանը: