Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հայտնի է ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության օրը

 

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին: Ինչպես հաղորդում է Սահմանադրական դատարանի կայքը, նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում: Միավորված գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միավորված գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվելու են ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: