«3 տարի է` անգործ ենք». որտե՞ղ է Առաքել Մովսիսյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
|
![]() |
Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խոստովանում է, որ երեք տարի որևէ տոկոս չի մուծել բանկին, և ամբողջ գույքը գրավադրված է, ինքը չգիտի, թե գործն ինչ ընթացք կունենա։ Նա ընդգծեց, որ նշված ժամանակահատվածում գումար չի կարողացել վաստակել։ Առաքելյանը զբաղվել է ջերմոցային տնտեսությամբ ու գյուղմթերքի շուկայով։
«Հեղաշրջումից հետո շուկան չի աշխատում։ Բացի այդ, տականքները եկան, ապակիները կոտրեցին։ Հարուցվեցին քրեական գործեր։ Կորոնավիրուսը նույնպես խանգարեց, ոչ մի աջակցություն չստացանք։ Նման պայմաններում հնարավոր չէր առևտուր կազմակերպել։ Երեք տարի այս վիճակում ենք, ինչպե՞ս կարող էինք տոկոսներ մարել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։
Մովիսիյանի խոսքով` գյուղատնտեսական մեծ շուկա ստեղծելու ու վերամշակող գործարան հիմնելու ցանկություն կար, որպեսզի գյուղացիների բերքը չփչանար, սակայն պատերազմը, կորոնավիրուսն ու իրենց օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումները խաթարել են աշխատանքային պրոցեսը։
Նյութն ամբողջական կարող եք կարդալ հետևյալ հղումով։