Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին․168․am

 

Եղանակի վատ պայմանների պատճառով Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին: 168․am-ը անդրադարձ է կատարել «kommersant»-ի հրապարակած նյութին, որտեղ տեղեկացնում է, որ hորդառատ անձրևների պատճառով որոշ գետերում մակարդակը հասել է կրիտիկական նիշի: Քաղաքում արդեն ջրի տակ են անցել մի քանի փողոցներ ու բակեր: Հուլիսի 4-ին քաղաքում հայտարարվել է փոթորիկի նախազգուշացում հորդառատ անձրևների ու քամու պատճառով:

Տեղում աշխատում են փրկարարները, որպեսզի հնարավոր տարհանման դեպքում կարողանան արագ արձագանքել: Ադլերում ուժեղ քամին պոկել է մի քանի սեփական տների տանիքներ, մեծ վնաս է հասցվել տեղական լողափերին:

Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ծով, ափեզրեր այցելելուց: