Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

 

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդգրկվել է միջգերատեսչական հանձնաժողովի կազմում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով»,-ասված է որոշման մեջ։

Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը․

Սուրեն Պապիկյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)

Վահան Քերոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար

Ռոմանոս Պետրոսյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար

Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ

Արտաշես Աբգարյան – «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն