Քարֆուր Հայաստանի դրամարկղերում այլևս չեն լինելու պլաստիկ տոպրակներ
|
![]() |
Պլաստիկի դեմ պայքարի միջազգային օրը Քարֆուրն արեց իր համարձակ քայլը` դադարեցնելով պլաստիկ տոպրակների վաճառքն իր սրահներում
Հուլիսի 3-ից սկսած Քարֆուր Հայաստանի դրամարկղերում այլևս չեն լինելու պլաստիկ տոպրակներ:
Հուլիսի 2-ին Արշակունյաց 34/3 հասցեում գտնվող Քարֆուր Հայաստանի մասնաճյուղում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Քարֆուր Հայաստանը հայտարարեց դրամարկղերում մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներից հրաժարվելու մասին
Քարֆուրում հավատում են, որ իրենց պարտականությունն է ուղղորդել հաճախորդներին՝ ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ՝ հանուն մեր մոլորակի:
Համարձակվի՛ր, փոխի՛ր վաղվա օրը։