Լուսադեմին մեկնում ենք Ուելս, մեզ հաջողություն մաղթեք. Ալաշկերտի գրառումը․armsport.am
|
![]() |
«Ալաշկերտն» այսօր վերջին մարզումն է անցկացրել Ուելս մեկնելուց առաջ, որտեղ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է երկրի չեմպին «Կոնաս Կի Նոմադսի» հետ:
«Արդեն լուսադեմին մեկնում ենք Ուելս՝ հաղթանակի հետևից: Մեզ հաջողություն մաղթեք»,- գրել է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունն ու լուսանկարներ հրապարակել այսօրվա մարզումից:
«Ալաշկերտի» և Ուելսի չեմպիոնի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: