Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Տեղեկատվության սահմանափակում՝ գործուղումների հետ կապված.«Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շրջանառության մեջ է դրել վարչապետի որոշման նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am կայքում հրապարակվող պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում կատարել փոփոխություններ, մասնավորաբար, հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները: Պատճառաբանության մեջ նշված է, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից:

«Որոշման փոփոխությունը նպատակ ունի կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի»,- նշված է մեկնաբանության մեջ: Այս նախագիծը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել մասնագիտական շրջանակների կողմից: Նրանք ռիսկեր են տեսնում մասնավորաբար աշխատանքի թափանցիկության, ինչպես նաև հանրային ռեսուրսների ծախսման և արդյունավետության նկատմամբ հանրային վերահսկման առումով: Որոշ փորձագետների համոզմամբ, տեղեկատվության սահմանափակումը պետք է կարգավորվի բացառապես օրենքով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում