Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Գունավոր հեղափոխություն»․ Մարիամ Մարգարյանի նոր գիրքը ներկայացնում է գունավոր հեղափոխությունների տեսություններն ու տեխնոլոգիաները

 

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի նոր՝ «Գունավոր հեղափոխություն»․ տեսություն և տեխնոլոգիաներ գրքի շնորհանդեսը:

Գրքում համակարգված կերպով ուսումնասիրված է «գունավոր հեղափոխությունը»՝ որպես ժողովրդավարական անցման գործընթացի բաղադրիչ: Հիմնավորված է այն մոտեցումը, որ հետխորհրդային երկրներում «գունավոր հեղափոխությունները» ոչ միայն քաղաքական զարգացման ճգնաժամերի, այլև «ոչ բռնի բողոքների» և «փափուկ ուժի» տեխնոլոգիաների խաղային տրամաբանության հետևողական կիրառման հետևանք են:

Ելակետային այս դիրքորոշումը փաստարկում է, որ «գունավոր հեղափոխության» համար հիմք հանդիսացող մարգինալության, պատրանքայնության, տարածական հոսունության ծնած գոյաբանական, աշխարհաքաղաքական, արժեքաբանական անորոշությունները հաղթահարվում են ժողովրդավարական համախմբման միջոցով:

Իր խոսքում հեղինակը նշեց, որ ժողովրդավարական համախմբումը, որպես իշխանական հարաբերությունների բազմամակարդակ դիսկուրսային գործընթաց, կոչված է ապահովելու քաղաքական համակարգի բնականոն արդիականացումը:

Գրքում ներկայացված ակադեմիական մոտեցմամբ վերլուծությունները թույլ կտան քաղաքական գործիչներին, քաղաքական վերլուծաբաններին և փորձագետներին, քաղաքական գործընթացների մաս կազմող անհատներին, ուսանողներին, ինչպես նաև քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների ընդունել ռացիոնալ որոշումներ: