Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հարցազրույց Իսպանիայում բնակվող երիտասարդ հայ դիզայներ, մոդելավորող Աննա Կարապետյանի հետ

 

Globnews.am կայքն իր ընթերցողին պարբերաբար ներկայացնելու է աշխարի տարբեր երկրների հայկական համայնքներում տեղի ունեցող իրադարձությունները, միջոցառումները, տեղի հայերի ձեռքբերումներն ու նվաճումները:

Այս անգամ globnews.am կայքի թղթակիցը զրուցել է Իսպանիայում բնակվող երիտասարդ հայ դիզայներ, մոդելավորող Աննա Կարապետյանի հետ:

- Ողջույն Աննա: Որքան ժամանակ է բնակվում եք Բարսելոնայում։

- Բարև Ձեզ: Ես Երևանից եմ, բայց 6 տարի է, ինչ ապրում եմ Բարսելոնայում:

- Բարսելոնա տեղափոխվելուց հետո սկսեցիք զբաղվել մոդելավորմամբ։

- Իրականում նորաձեւությունը միշտ եղել է իմ կյանքի անբաժան մասը: Այնուամենայնիվ, Բարսելոնա տեղափոխվելը բեկումնային եղավ մասնագիտությանս հարցում: Հարսանեկան, երեկոյան և բեմական հագուստներ ստեղծելը դարձան առանցքային իմ աշխատանքում: Այստեղ ավելի մեծ հնարավորություն ունեմ զբաղվելու իմ սիրած գործով, կատարելագործվելու և զարգանալու:

- Այժմ ի՞նչ ծրագրեր ունեք։

- Գիտեք, ցանկացած դիզայների նպատակներից է պարբերաբար ունենալ անհատական ցուցադրություններ: Նոր հավաքածուի ստեղծման աշխատանքները վաղուց սկսվել էին, սակայն վերջերս ստացված տարբեր նախագծերին մասնակցելու հրավերները դարձան աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու պատճառ:

Ես և քույրս, ով բավականին ճանաչված դիմահարդար է Իսպանիայում, հաճախ ենք միասին համագործակցում: Վերջին շրջանում հանդես եկանք միևնույն նախագծում, որ կազմակերպվել էր Միլանում հայտնի Let me italian you-ի կողմից: Նախագծի վերջում քվեարկության շնորհիվ ընտրվում են լավագույն աշխատանքները։ Իմ աշխատանքներից մեկը լավագույնը ճանաչվեց։

- Աննա, հետևու՞մ եք, արդյոք, համաշխարհային նորաձևության զարգացումներին, պահանջներին։

- Չես կարող չհետևել, չտեղեկանալ աշխարհում կատարվող վերջին իրադարձություններին կապված նորաձեւության հետ: Սակայն այսքան բազմազանության մեջ չպետք է կորցնել նաև սեփական ոճն ու ասելիքը:

- Հայաստանի մոդելավորողների հետ ունե՞ք համագործակցության ծրագրեր։

- Անցած տարի ունեցա շատ հետաքրքիր համագործակցություն Հայաստանում զարդերի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի հետ: Շատ եմ ցանկանում ստեղծել հավաքածու հայկական զարդանախշերով: Ինչ խոսք, միայն դրանով չեմ ուզում սահմանափակվել: Ուրախ կլինեմ աշխատանքային այցով կրկին վերադառնալ Հայաստան: Ես բաց եմ համագործակցության և համատեղ աշխատանքի համար: Շատ ուրախ կլինեմ համատեղ աշխատանքի կամ փորձի փոխանակման համար։