Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56
Երևանում հայտնաբերվել է դիմակավորված,զենքի նմանվող առարկայով «CREDO» վարկային կազմակերպությունից մի քանի միլիոն թալանողին.shamshayn.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են հունիսի 28-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գործող «CREDՕ» վարկային կազմակերպության Մալաթիայի մասնաճյուղում զենքի նմանվող առարկայով դիմակավորված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն այնուհետև դարանակալումներ են իրականացրել այդ կասկածյալի հավանական գտնվելու վայրերում, ապա կատարել բացատրական աշխատանքներ:

Պետք է պատրաստ լինենք COVID-ի բռնկման չորրորդ փուլին․ այն կարող է շատ ծանր լինել․Արմեն Մուրադյան

«Հնարավո՞ր է ունենանք COVID-ի բռնկման չորրորդ փուլ․ դա ռեա՞լ է»․- Հ1-ի տաղավարում պատասխանելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատասխանեց․ «Դա շատ ռեալ է։ Ես բնավ չեմ ուզում ահի մթնոլորտ ստեղծել, բայց այն, ինչ որ մենք անցել ենք՝ պարտավորեցնում է, որ պատրաստ լինենք, համակարգը պատրաստ լինի, հիվանդանոցային համակարգերը պատրաստ լինեն, առաջնային օղակները պատրաստ լինեն։ Չէ՞ որ COVID-ից ոչ միայն մենք մեր վրա վերցրեցինք այդ բոլոր ծախսերը, այլև մի շարք բուժական գործողություններ մեկ տարով հետաձգվեց»,- ասաց Մուրադյանը։ «Չորրորդ ալիքը մեզ համար կարող է լինել շատ ծանր․ նախ՝ հոգնած է համակարգը, պետք է ճշմարտությունն ասել․ մարդիկ ուղղակի սպառված են․ մեզ համար վտանգավոր է չորրորդ փուլը»,- զգուշացրեց բանախոսը։