«Երբ ակադեմիական ազնվության մասին տարբեր օղակներից հնչող անհեթեթ մեկնաբանությունների արդյունքում ԿԳՄՍ նախարարությունն իր թեթև ձեռքով որոշեց ընդհատել տնտեսագիտական համալսարանի բարեփոխումներն, ինչի արդյունքում նաև ՀՊՏՀ գիտական խորհուրդը նոր ռեկտորի ժ/պ Դ․ Գալոյանի գլխավորությամբ տապալեց դասախոսների մրցույթի արդյունքները, մենք՝ ՀՊՏՀ ուսանողներս և շրջանավարտներս, ապացուցեցինք բոլորին, թե որքան կեղծ էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի, մի քանի այլ պատասխանատուների և մի շարք բողոքող դասախոսների պնդումները «գրագողության», «գիտական բարեխղճության» և նմանատիպ երևույթների մասին»: