Էջմիածին քաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2704-ամյակը: Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տոնական օրվա մեկնարկը տրվելու է Կոմիտասի անվան մշակույթի պալատում Հանդիսավոր նիստով, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները։ Ողջ օրրվա ընթացքում նախատեսված են համերգային ծրագրեր, Սպորտային և պարային ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ։