Հայաստանի պետական ջազ նվագախումբը նախօրեին ներկայացել է Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում կայացած երեկոյի ընթացքում նվագախումբը հնչեցրել է մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:
90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը կազդարարի պրեմիերաներով: Սեպտեմբերի 14-ին ու 15-ին երեխաներին կներկայացվի ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի «Մատնաչափիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան): Այնուհետև բեմ կբարձրանա հայ դասական Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված դրաման (բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան), իսկ Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» հանրահայտ պիեսը նորովի կներկայացվի բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանի ռեժիսուրայով:
Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:
Արմեն Ջիգարխանյանին սպասում են նոր թատերական սեզոնի առաջին պրեմիերայում՝ «Չարլիի մորաքույրը» բեմադրությունում։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը, որը ղեկավարում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երեւանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից:
«Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Փրայմ Փրոդաքշն» կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող անմոռանալի համերգը:
Սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը: Սա թվով երկրորդ բիենալեն է, որն անցկացվում է «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ։
Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում կառուցվող հայկական եկեղեցին նախատեսվում է բացել մինչեւ 2021 թվականը։ Վերջերս այն «ազատել» են օժանդակ շինանյութերից։ Իսկ այժմ ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները, տեղեկացնում է ՌԻԱ34-ը։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թթ. համերգաշրջանի բացման համերգին կներկայացնի իտալական ծրագիր: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Իտալահայկական երեկո:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը:
Այսօր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»-ի բացման պաշտոնական արարողությունը։
Վրաց երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն պատմել է, թե ինչու չի գնում Ռուսաստան։ Գազետա.ռու կայքը, հղում անելով վրացական լրատվամիջոցներին, գրում է, որ, նրա խոսքով, չի այցելում Ռուսաստան և այնտեղ համերգներով հանդես չի գալիս, քանի որ հպարտություն ունի։
START Event ընկերությունը Սեպտեմբերի 1-ին իրականացնում է «Մանկան ժպիտներ» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Գիտելիքի և դպրության տոնին: Միջոցառումը լինելու է Խաչքարերի պուրակում:
Իտալիայի Լիդո կղզում կայացել է Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնի տոնական բացումը։ Իզվեստիան գրում է, որ կարմիր գորգով անցել են դիտման մասնակիցներն ու ժյուրիի անդամները, որն այս տարի ղեկավարում է արգենտինացի ռեժիսոր Լուկրեսիո Մարտելը։
Համաշխարհային գրականության մեծագույն ներկայացուցիչ, գերմանացի մեծ բանաստեղծ, մտածող, փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ծննդյան 270-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում կազմակերպվել է ցուցահանդես:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, բժիշկների թույլտվությամբ կարող է հաջորդ շաբաթվանից այցելել թատրոն։ Ռիա նովոստիին պատմել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
Lenta.ru-ն գրում է. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան մատնանշել է, թե ով կարող է լինել իր իրավահաջորդը։ Այդ թեմայով տեսանյութը հայտնվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի Ինսթագրամում։
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են՝ դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
Հայաստանում սկսվել է «Miss Virtual World» ամենամասշտաբային ինտերնետ-մրցույթի նախընտրական քվեարկությունը։ Հաղորդագրության համաձայն, մրցույթին ողջ Հայաստանից մասնակցում է 50 աղջիկ։ Նախընտրական փուլերի արդյունքում, 10 աղջիկ դուրս է գալու եզրափակիչ, որոնք պայքարելու են գեղեցկության մրցույթի հաղթողի կոչման համար։
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2019-ի» մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Հակոբյանը՝ Տյոմը, կատարել է Ալլա Պուգաչովայի «Так же, как все» երգը և ստացել 78 միավոր։ Նա զբաղեցրել է 9-րդ տեղը: 100 միավորով առաջատարն է Ալբանիայի ներկայացուցիչ Ինես Նազիրին։
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն խաղալու է խորհրդային քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևի դերը խորվաթ ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչի «Պրահայի գարունը» ֆիլմում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Անտոնիո Լեկան։
1915 թվականի հենց այս օրը՝ օգոստոսի 26 -ին, Չանղըր բնակավայրի մոտ սպանվել է 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Հայոց ցեղասպանության զոհ է: Մեծանուն գրողը 31 տարեկան էր:
Հայաստանում օգոստոսի 25֊ին նշվեց Գյումրի քաղաքի օրը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գյումրին բնութագրում է որպես հայկական ժառանգության մայրաքաղաք։ Նա ֆեյսբուքյան իր էջում տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն իրենց աջակցությունը։
Նախօրեին 75 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
2019 թ Նոյեմբերի 6 ին Երեւանի Հրազդան մարզադաշտում համերգով հանդես կգա աշխարհահռչակ Ջեմիռոքուայ խումբը։ Համերգի կազմակերպիչներն են «Մշակութային Տուրիզմի Զարգացման Միջազգային Ասոցիացիան» եւ «Իմ Քայլը» Հիմնադրամը։ Համերգը տեղի է ունենալու Սիլք Նոութ Փառատոնի շրջանակում։
Վեհափառ, արձագանքե՛ք
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նա իրեն լավ է զգում և նախատեսում է առաջիկա օրերին այցելել թատրոն։ Այս մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: