Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56
Ֆրանսիայում կկայանա «Հայկական մշակութային ժառանգությունը Ցեղասպանությունից առաջ և մեր օրերում» ցուցադրությունը

Հայկական զարդերի ու կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, առավոտյան ժամը 10 00-19։00-ն Ստրասբուրգին կից գտնվող Schiltigheim քաղաքում տեղի կունենա անհատական ցուցահանդես՝ «Հայկական մշակութային ժառանգությունը Հայոց Ցեղասպանությունից առաջ և մեր օրերում» խորագրով։ Ցուցադրության կդրվեն այժմ ոչնչացման եզրին գտնվող տասնյակ նշանավոր հայկական եկեղեցիների ու վանքերի լուսանկարներ, որոնք արել եմ 2012-ից 2018-ն ընկած հատվածում դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա ուխտագնացություններիս ժամանակ, ինչպես նաև՝ 18-ից -20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանում գործած հայ արծաթագործ վարպետներից մեզ հասած արծաթե զարդերիս հավաքածուն։

BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին

BBC-ի հոդվածագիր Ջասթին Կալդերոնն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթին, լեզվին, եղած նմանություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոդվածագիրը, լինելով Բասկերի երկրում, օրինակներ է ներկայացնում ժամանակակից հետազոտություններից, որոնցում խոսվում է երկու ժողովուրդների լեզվական ընդհանրություններից: Նախ` նա սկսում է Սան Սեբաստիան քաղաքի տաճարի նկարագրությամբ, որը համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող տեսարժան վայրերից մեկը: Այնուհետև անդրադարձ է կատարում տաճարի բակում տեղակայված հայկական խաչքարին: Հոդվածագիրը նշում է, որ հայկական խաչքարը կանգնեցվել է տեղի հայ համայնքի ջանքերով: Այն նվիրված է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում զանգվածային սպանված հայերի հիշատակին: Նա նշում է, որ Բասկերի երկրի խորհրդարանը Իսպանիայում հինգ խորհրդարաններից մեկն է, որը պաշտոնապես այն ճանաչել է: