Ես այսօր նկատեցի, որ Գեւորգ Կոստանյանը, կարծես թե, միտք չունի վերադառնալ Հայաստան, ամեն ինչ արեք, որ գա եւ նախաքննական մարմնին տեղեկություններ տա: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ըստ news.am-ի, նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: