Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56
Բուզանդի բնակիչների վտարման գործերով քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց տվել է 550.000 դոլար և 200.000 դոլար կաշառք, դատավորներին՝ 300-5.000 դոլար

Հուլիսի 26-ին ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից, հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. ինտերնետային կայքերից մեկում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլնեվրոգումարփոխհատուցելումասին 2019թվականի հուլիսի 25-ի ՄԻԵԴ որոշմանվրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միջնորդել է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին: Գլխավոր դատախազությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն միջնորդություն է ուղարկվել՝ հրապարակման կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:Կատարված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և պարզվել է հետևյալը։ Հիշատակված հրապարակմանը կցված հարցազրույցի տեսաձայնագրությունում Պավել Անդերսոնը հայտնել է, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցին հարող հատվածում կառուցապատում իրականացնելու իրավունքը ՀՀ կառավարության կողմից տրված է եղել իր կողմից հիմնադրված «Վիզկոն» ՍՊԸ-ին և վերջինս ձեռնամուխ է եղել գերակա հանրային շահ ճանաչված՝ Երևանի Բուզանդի 13-ից 21-րդ հասցեների բնակիչներին վտարելու գործընթացին: Ըստ հրապարակման՝ կառուցապատման իրավունքը ձեռք բերելու համար Անդերսոնն անձամբ և իր գործընկերոջ միջոցով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակազմի պաշտոնատար անձանց տվել է 550.000 ԱՄՆ դոլար և 200.000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ բնակիչների վտարման դատական գործերով տարբեր ատյանների դատավորներին տվել է 300-ից 5.000 դոլարի չափով կաշառք: Անդերսոնը հայտնել է նաև, որ 2006 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի պարտադրմամբ 100.000 ԱՄՆ դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Բուզանդի 13 հասցեի նկատմամբ Յուրի Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար:Նյութերի նախապատրաստման ընթացքում դատական դեպարտամենտից և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր: Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառքներ պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառքներ տալու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

«Թռչկանը փրկվեց, Ամուլսարն էլ է փրկվելու». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «8 տարի առաջ՝ 2011-ի այս օրերին, առաջին անգամ տեսանք Թռչկան անունով այս հրաշք ջրվեժն ու իմացանք, որ այն կարող է դառնալ փոքր հիդրոէլեկտրակայանի զոհ։ Բայց ինքը փրկվեց, քանի որ գտնվեցին կամավոր մարդիկ, որոնք դեմ դուրս եկան սերժիկենց համակարգին ու թույլ չտվեցին արդեն սկսված նախագիծը հասցնել ավարտին։ ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը չեղարկվեց ու ջրվեժը պահպանվեց։ Այն ժամանակ շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է ու անընդհատ փնտրում էին, թե կամավորներն ում պատվերն են կատարում։ Հիմա էլ Ամուլսարի դեպքում դեռ կան մարդիկ, որ չեն հավատում և փնտրում են մութ ուժեր, բայց նրանք անհամեմատ ավելի քիչ են քան 2011-ին։ Կամավորի ուժն այլ տեղից է սնվում և դա չի կարող հասկանալի լինել միայն գումարով տեղից շարժվողների համար։ Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու»: