Հունիսի 28-ին, ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում տաբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքնով բուժօգնության է դիմել 8 անձ։