Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, խոսելով ճանապարհաշինական նախագծերի մասին, ասաց, որ բազմիցս հնչեցրել են շինարարներին, որ շատ խիստ են մոտենալու այդ հարցերին թե՛ նախագծման, թե՛ շինարարության փուլերի ընթացքում անընդհատ վերահսկողություն են իրականացնելու: