SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են հունիսի 28-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գործող «CREDՕ» վարկային կազմակերպության Մալաթիայի մասնաճյուղում զենքի նմանվող առարկայով դիմակավորված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն այնուհետև դարանակալումներ են իրականացրել այդ կասկածյալի հավանական գտնվելու վայրերում, ապա կատարել բացատրական աշխատանքներ: