Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ: Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: Նման պատկեր է եղել նաև 2019 թվականի փետրվար և մարտ ամիսների առաջին շաբաթներին: Հատկանշական է, որ այսպիսի ակտիվություն վերջին անգամ արձանագրվել էր 1 տարի առաջ, 2018թ ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 4000 կրակոց։ Ինչո՞ւ է վերջին շրջանում հակառակորդը ակտիվացել, ինչի՞ սպասել. այս և այլ հարցերի պատասխանները