«Նորմալ է, կան սադրանքներ, կան հրահրողներ։ Պետությունն աշխատում է իր բնականոն հունով և պետք է զսպեցնի թե՛ մեզ, թե՛ մյուս կողմին։ Պետք է հստակեցնել, որ պետությունը հստակ իր դերը կատարում է, չկան «դաբրոներ» թե՛ մեր մոտ, թե՛ մրցակից ասեմ, ինչ ասեմ նրանց մոտ։ ԱԱԾ-ն էլ, քննչականն էլ աշխատում են, նորմալ եմ համարում»,- այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել իր ընտանիքին պատկանող առանձնատանը։