Ցանկությունները միշտ կարող են բարի լինել, հնարավորությունները՝ սուղ, միտումները՝ ամենադրական, իսկ հայտարարությունները՝ ազնվագույն մղումներով, սակայն երբեմն էլ հարկ է, որ չափ ու սահման ճանաչելի լինի նշված ամեն ինչում։ Երբ որոշակի հայտարարություններ են արվում, խոստումներ տրվում, ցանկալի է դրանք իրագործված տեսնել։ Սակայն երբ ի սկզբանե տրված խոստումն ավելի շուտ գիտա-ֆանտաստիկ ոլորտից է, քան կյանքի ու հատկապես տնտեսության, ապա իրագործելիության տեսանկյունից խղճուկ հեռանկար ունեցող ամեն ինչ ուղղակի լցվում, ընկնում է պոպուլիզմի գիրկը։