Քարը փոսը գցելու ասացվածքից ոչ մի կերպ հեռու չենք գնում վերջին մի քանի ամիսներին: Քարի հետևից գնում է մի ողջ հասարակություն, ու ոչ գցողն է մտահոգվում, ոչ էլ հարցին լուծում տալու խնդրով տառապողներն են շատացել: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը, ապա նաև դրոշը փոխելու առաջարկը լիովին տեղավորվում է այնպիսի տրամաբանության մեջ, որն ավելի հաճախ բացակայության, քան առկայության մասին է վկայում: