Երբ նախաձեռնող խումբը սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ իրականացնելու համար նախագիծը ներկայացրեց ԱՀ ԿԸՀ, մի աննախադեպ վայնասուն բարձրացավ հատկապես հակասահմանադրական գործողությունների դիրքից հայտնի դարձած գործիչների , ինչպես նաև նրանց սպասարկող վերլուծաբանների, լրատվականների կողմից:Բոլորը դարձել էին սահմանադրության մի յուրօրինակ կրողներ, իսկ նախաձեռնող խումբը դարձել «հակաօրինական» թիրախ։ Ինչևէ, չնայած այս հոխորտանքներին ԱՀ ԿԸՀ «այս հակասահմանադրական ու հակաօրինական» նախագիծը հաստատեց ստորագրահավաքի դնելու մեր առաջարկը։