Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող և նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար, որը, սակայն, պարունակում է խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչության նպատակներ։ Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է։ Նա արդեն տևական ժամանակ է՝ բարձրաձայնում էր Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետևանքների մասին, ցույց էր տալիս մասնավորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազդեցությունը։ Եվ հետո որոշեց նաև ծայրահեղ քայլի՝ հացադուլի է դիմել։