Այսօր՝ 2021-10-21 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56
Երկկողմ հարաբերություններ, Ղարաբաղ, սահմանային իրավիճակ, գերիների վերադարձ. Պուտինի և Փաշինյանի հանդիպման մանրամասները․«Ժողովուրդ»

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Նիկոլ Փաշինյանին` Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ուրախ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար, խոսելու այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպես նաև ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Դրա համար ես անկեղծորեն Ձեզ շնորհավորում եմ:

Արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու Փաշինյանի նախաձեռնությունը ձախողվում է.«Փաստ»

«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Օրեր առաջ արդեն նշել ենք, որ խոսքը քաղաքական խորհրդի մասին է, որը պետք է ունենար խորհրդատվական գործառույթ: Սակայն, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, կարծես, ոչ մի կերպ չի հաջողվում: Բանն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հակված չեն որևէ ձևով աշխատել այս իշխանությունների հետ, բնականաբար, բացարձակ ցանկություն չունեն վարկաբեկվել, փչացնել իրենց անունը՝ ներգրավվելով թեկուզ խորհրդատվական բնույթ ունեցող մի կառույցում, որը կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ: