ԱՄՆ Սենատի մի խումբ սենատորներ նամակով դիմել են Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ մի շարք ականազերծման ծրագրեր ֆինասավորելու առաջարկով: «Ամերիյաի ձայն»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամներ, սենատորներ Քրիս վան Հոլլենի և Թոդ Յանգի առաջնոդությամբ նամակ են հղել ԱՄՆ Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Կունսին և բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք ականազերծման ծրագրեր իրականացնելու համար: Աֆղանիստանի, Լաոսի, Շրի Լանկայի, Անգոլայի ու Զիմբաբվեի հետ մեկտեղ սենատորները խնդրում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի համար: