Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56
Դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում․shamshyan.com

Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Վահե Մուշեղյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

ՔՊ-ի ապագա խմբակցությունը ԱԺ-ում հնարավորություն չի ունենալու սահմանադրությունը փոփոխել. Վարդան Պողոսյան.azg.am

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը իշխող ՔՊ -ն, արհամարհելով պատերազմի հետեւանքներից կուչ եկած մեր երկրի բնակիչերի մի մեծ զանգվածի հոգեբանական տրավման, դեպրեսիան, հրավառությամբ ու մուրճով տոնեց իր հաղթանակըՙ ի տես Եռաբլուրի, զոհերի, անհետ կորածների, գերիների ընտանիքների: Բարոյազուրկ վերնախավը ընտրվում կամ վերընտրվում, բայց ավաղ, ընտրախավ չի դառնում, իսկ ավելի ցավալին այն է, որ առանց վերափոխման ու զղջումի, նրան համերաշխության ձեռք են մեկնում տարբեր կուսակցական գործիչներ: Բարոյական դեֆիցիտը կուսական համարվող մեր երկրում շնչահեղձ լինելու դեռ առիթ կտա... մինչ այդ հստակ է դառնում, որ առայժմ առանձին ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում տասնյակներով ավելանում են: Եւ ԿԸՀ-ի ձեռքում է մեր երկրի ապագայի ղեկը: Մաթեմատիկայի եւ իրավաբանության մեջ, բարեբախտաբար, չկա դեֆիցիտ: Քաղաքագետ եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին դիմեցինք մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով: