«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետեւանքով արդեն մեկ ամիս է, ինչ բարձրացել են մոտ 900 անուն ապրանքների մաքսատուրքերը: Այսինքն՝ 900 անուն ապրանք, որոնք չեն ներկրվում ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից, առաջիկայում կթանկանան 0.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնվել է 900 անուն ապրանքների ցանկը, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացել են եւ դեռ բարձրանալու են: