«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շարունակում է մնալ հասարակության, նրա ընկերների համար մեծ հանելուկ։ «Ով-ով, բայց ոչ Գեորգին. նրանից երբեք սպասելի չէր»,- ասում են նրանք` հիշեցնելով, որ Կուտոյանն այսօրվա բոլոր ուժայինների, հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցել է փայլուն հարաբերություններ։