«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, ուշագրավ է, որ երեք տարվա ընդմիջումից հետո խորհրդարան են վերադառնում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Ճիշտ է, կարծիք կա, որ ընդդիմադիր ուժերի մանդատները շատ չեն վճռորոշ հարցերում ազդեցություն ունենալու համար, սակայն, փորձագետների համոզմամբ, կան բավարար գործիքներ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: