Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56
Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվում են լուրեր, որ Ար­ցախի անվտանգության խորհրդի նախկին քարտու­ղար Սամվել Բաբայանը, որն Ար­ցախում աչքի ընկավ նախ՝ բա­ցահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակու­թյամբ, հնարավոր է, որ Աննա Հա­կոբյանի հետ սերտ կապերի հաշ­վին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծա­գում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությու­նյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, հա­մաձայն տարաբնույթ խոսակցություննե­րի, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղու­թյուններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարու­թյունյանին փոխարինելու գա սորոսա­կանների հետ դաշինքի մեջ մտած Բաբա­յանը: «Իրավունքի» հետ զրույցում, անդ­րադառնալով պաշտպանության նախարարի պաշտո­նին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց.