Covid-19-ի դեմ պատվաստումներով Հայաստանը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներն է գրանցել: Ըստ միջազգային «Ռոյթերս» գործակալության՝ երկրների պաշտոնական աղբյուրների տվյալների վերլուծության, օրինակ, Ադրբեջանում բնակչության մոտ 23,4%-ն է պատվաստվել՝ առաջին դեղաչափը, Վրաստանում՝ 6,69 %-ը, Իրանում ՝ 4,9 %-ը, Թուրքիայում՝ 43,3%-ը, Հայաստանում՝ 2%-ը, Ռուսաստանում՝ 17,3%-ը։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, հուլիսի 4-ի դրությամբ` մեր երկրում կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափը` 66491, երկրորդ դեղաչափը` 21673։ Հայաստանը շատ հեռու է կորոնավիրուսի դեմ հանրային իմունիտետի շերտ ձեւավորելուց։ Շատ մասնագետներ կանխատեսում են վարակի 4-րդ ալիք, որը սպասվում է սեպտեմբերին։