Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանին, հետազոտողների:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել «Ամբերդ»-ի եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխգործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման արդի փուլում ավելի է մեծացել Ազգային ժողովի պատասխանատվությունը մեր երկրի տնտեսական զարգացման հարցում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարեւորելով կողմերի միջեւ գործակցությունը, նշել է, որ հետայսու «Ամբերդ» կենտրոնի հետազոտողները կլինեն հանձնաժողովի փորձագետ-խորհրդատուները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանն արժեւորել է փոխադարձ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն իր նպաստը կբերի տնտեսական հարցերով օրենքների մշակման եւ ընդունման գործընթացում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, խոսելով իբրեւ տնտեսագետ եւ նույն համալսարանի դասախոս, հույս է հայտնել, որ համագործակցությունը լայն հնարավորություն է ընձեռելու առավել ընդգրկուն աշխատանքների իրականացման համար:

Ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր:

Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Աթոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: