Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Չորս որդի՝ երկու կորուստ, հիմա էլ՝ անտուն մնալու հեռանկար. մերօրյա հերոս Ռուբեն Ալեքսանյանի ընտանիքի պատմությունը

 

2015թ. դեկտեմբերի 17-ի` լույս 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս պաշտպանական մարտերում զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի ընտանիքը կանգնած է տունը կորցնելու վտանգի առաջ:

«Մենք Կաթնառատ գյուղում էինք ապրում, բայց տարիներ առաջ Տաշիրում մասնակի վճարումով տուն գնեցինք ու տեղափոխվեցինք այնտեղ ապրելու: Ո՞ւմ մտքով կանցներ, որ դրանից հետո երկու զավակ կկորցնեմ (ավագ որդին Ռուբենի մահից 5 տարի առաջ՝ 22 տարեկանում, ՌԴ-ում սպանվել է, խմբ.) ու կկանգնեմ այսպիսի փաստի առաջ», GlobNews.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Ալեքսանյանի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը:

Մերօրյա հերոսի մոր խոսքով, որպեսզի տնից իրենց դուրս չանեն, որդու գերեզմանաքարի գումարը տվել է տան տիրոջը: «Ստիպված էինք այդ գումարը տան տիրոջը տալ, որպեսզի ամբոջ ընտանիքով դրսում չհայտնվեինք: Ուրիշ հնար չկար. տանն աշխատող ուժ չունենք: Մյուս որդիս՝ Գարեգինը, Ռուբենի միաբջիջ երկվորյակն է, ու եղբոր սպանվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ ունեցավ: Երկուսն էլ Հադրութի շրջանում էին ծառայում, բայց Ռուբոյիս զոհվելուց հետո Գարեգինին տեղափոխեցին Ստեփանավանի զորոմաս, որտեղ էլ առողջական վիճակը սրվեց: Փորի հատվածում անընդհատ ցավեր ուներ, դե Ռուբոս փորի հատվածում էր վիրավորվել, էդպես էլ պիտի լիներ: Գնացի զորամաս, հրամանատարին դիմեցի ու տղայիս տարան Վանաձորի հոսպիտալ, բայց որևէ բան չհայտնաբերեցին. հետո պարզեցին, որ կույր աղին պայթել է փորի մեջ, իսկ բժիշկները չեն իմացել: Վերջը պայքարեցի, ու հունիսի 18-ին տղայիս բերեցին Երևանի հոսպիտալ: Արդեն աղիները ամբողջությամբ սևացած ու թարախապատված էին»:

6 ժամ տևած վիրահատությունից հետո տղայի կյանքը փրկում են: «Դրանից հետո հոսպիտալում առաջարկեցին Գարեգինին ծառայության համար ոչ պիտանի ճանաչել, բայց տղաս հրաժարվեց: 4 ամիս էր մնացել ծառայությանը, ասեց մի տարի թուրքի դեմ չեմ կռվել, ախպեր եմ կորցրել, որ հիմա էլ ոչ պիտանի ճանաչե՞ք»:

Բանակից վերադառնալուց հետո, Գարեգինը հոր՝ Ռոբերտ Ալեքսանյանի հետ մեկնում է արտագնա աշխատանքի, սակայն առողջական վիճակը թույլ չի տվել աշխատել: «Ամուսնուս հետ գնաց Ռուսաստան, սակայն երկու ամիս հետո վերադարձավ. չէր կարողացել աշխատել, հերն էլ հետ ուղարկեց Հայաստան: Տղաս իրեն նման չի, մտքերը ցրված են, ոնց որ միշտ մշուշում լինի», ներկայացրեց տիկին Լուսիկը:

Այժմ Ալեքսանյանների ընտանիքի միակ ապրուստի միջոցը ամսական 30 հազար դրամ թոշակն է: «Ամուսինս այս պահին լեղապարկի չարորակ ուռուցք ունի: Մեկ վիրահատություն, պետական պատվերով տարել է, երկրորդը չգիտենք՝ ոնց ենք անելու, ասում են շատ թանկ արժի: Հիմա միակ հույսս էն ա, որ ամուսինս ոտքի կկանգնի, կկարողանա նորից աշխատել»:

Ընտանիքի չորրորդ որդին՝ Հարություն Ալեքսանյանն արդեն մի քանի ամիս է՝ սպասում է աշխատանքի ընդունվելուն: «Պաշտպանության նախարարությունից Տաշիրի զինկոմին ասել էին, որ տղայիս աշխատանքով ապահովեն: Հարությունին ուղարկեցին Գոգավանի անցակետ, այնտեղ ասացին, որ սպասի մինչև իրեն կկանչեն: Էն էլ արդեն չորս ամիս անցել է, ոչ մի նորություն չկա: Ասում են այդտեղ աշխատելու համար անգամ երկու տարի սպասողներ կան»:

Նշենք, որ Ալեքսանայնները իրենց տան համար դեռևս պետք է վճարեն 17000 դոլար: «30 հազար դոլարից 13 հազարը վճարել ենք: Ես նախագահին դիմում եմ ներկայացրել, որպեսզի օգնի տան պարտքը մարել: Նախագահը պաշտպանության նախարարին հանձնարարեց զբաղվել հարցով, սակայն պաշտպանության նախարարությունը մերժեց խնդրանքս: 2019 թվականի հունվարի 21-ին մեր պայմանագրի ժամկետը լրանում է: Եթե կարողանանք գումարի կեսն էլ մարել, պարտատերը կմտնի մեր դրության մեջ: Իրենք էլ են հասկանում՝ ինչ վիճակ է ստեղծվել», նշեց տիկին Ալեքսանյանը:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում տան խնդրի լուծումը, տիկին Ալեքսանյանը պատասխանեց. «Այս պահին վիճակն այնքան անելանելի է, որ հույսս միայն բարեգործների աջակցության վրա եմ դնում»:

Նարե ԳՆՈՒՆԻ