Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Օնլայն առևտրի հայկական տարբերակը. ինչպես խուսափել խաբվելուց

 

Օնլայն առևտուրը կամ ինտերնետային շոփինգը ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում ամբողջ աշխարհում: 2017թ.-ին ինտերնետ օգտատերերի 60.2%-ը կատարել է օնլայն գնումներ:

Ինչպես փաստում է statista.com կայքը, 2016թ.-ին համաշխարհային մանրածախ օնլայն վաճառքը կազմել է 1.9 տրիլիոն ԱՄՆ դոլար: Իսկ ըստ կանխատեսումների այդ թիվը 2020թ.-ին կհասնի 4.06 տրիլիոն դոլարի:

Հայաստանը ևս անմասն չի մնում համաշխարհային զարգացումներից ու միտումներից, թեև օնլայն վաճառքներում բնակչության ներգրավվածությունը դեռ մեծ տոկոս չեն կազմում: Չկա հստակ վիճակագրություն, թե Հայաստանի բնակչության որ տոկոսն է գնումներ կատարում արտասահմանյան օնլայն խանութներից:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժնի պետ Անահիտ Հարությունյանը տեղեկացրեց, որ վիճակագրական հաշվառման տեսանկյունից առևտրի բոլոր տեսակների համար՝ մանրածախ և մեծածախ, հաշվառման միավորները տնտեսավարող սուբյեկտներն են իրենց շրջանառության ծավալներով (արժեքային արտահայտությամբ) և նշեց, որ ազգային վիճակագրական ծառայությունը չի հաշվառում բնակչության այն զանգվածի մասնաբաժինը, որոնք օգտվում են արտասահմանյան ինտերնետ խանութներից:

Այնուամենայնիվ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ակտիվ կերպով օգտվում են օնլայն գնումների ծառայություններից, օնլայն հարթակներում կիսվում իրենց փորձով, տեղեկացնում շահավետ առաջարկների ու անվտանգ գնումների կանոնների մասին:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը առցանց գնումներով սկսել է զբաղվել 2013թ.-ից, երբ որոշ ժամանակով ԱՄՆ-ում էր ու հնարավորություն ուներ պատվերը տեղում ստանալու. «Հայաստանում դեռ չկային սուրհանդակային ծառայություններ, որոնք կան այսօր և հասցե են տրամադրում մի շարք երկրներում ու արագ առաքում Հայաստան: Հենց այդ ընկերությունների բացման շնորհիվ էլ մոտ երկու տարի է, ինչ առցանց գնումներ եմ կատարում արդեն Հայաստանից»:

Ինտերնետային առևտուրը ունի բազմաթիվ առավելություններ. ժամանակի խնայում, տեսականու բազմազանություն, շահավետ առաջարկներ ու ցածր գներ: Այս դրական հատկությունների կողքին, իհարկե, հայտնվում են նաև մի շարք ռիսկեր, որոնք էլ բազմաթիվ մարդկանց խանգարում են օնլայն գնումների տիրույթ տեղափովելուն:

Լիլիթը, որ օնլայն առևտրի ոչ այնքան հաճելի փորձ է ունեցել, խոստովանեց, որ հետագայում չի բացառում նորից արտասահմանյան օնլայն խանութներից օգտվելը․ «Ես մեկ անգամ պատվեր կատարել եմ չինական ինտերնետային խանութից ու առանց սուրհանդակային ծառայությունների միջնորդությամբ։ Ի վերջո, մեկ ամսից ավել սպասելուց հետո, ժամացույցս այդպես էլ տեղ չհասավ։ Փորձեցի խոսել վաճառողի հետ, բայց բանակցությունները շատ էին երկարում, և այդպես էլ ոչ գումարս վերադարձրին, ոչ էլ պատվերս տեղ հասավ։ Արդարության համար նշեմ, սակայն, որ պատվիրածս պայուսակը նույն չինական խանութից ինձ է հասել առանց որրևէ ուշացման, ու որակն էլ գնի համեմատ շատ լավն էր»:

Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ առավելությունները բազմաթիվ են՝ հատկապես ապրանքի գինը և հսկայական զեղչերը, որ անում են արտասահմանյան արտադրողները. «Մեզ մոտ նույն ապրանքը հաճախ դոլարային գնին երեք զրո ավելացրած են վաճառում: Եթե ապրանքն արժե 25$, մեզ մոտ՝ 25000դրամ: Իսկ խաբված չլինելու համար պետք է առևտուր անել միայն ծանոթ ու վստահելի կայքերից, քարտի տվյալները չամրացնել կայքերում, այլ ամեն անգամ վճարելիս մուտքագրել: Ես երբեք խնդիր չեմ ունեցել, բայց ունեմ ծանոթ, որը գնում է կատարել Ֆեյսբուքում գովազդվող անհայտ կայքից և իր քարտից չորս անգամ նույն գումարն է գանձվել: Հիմա իր բանկն է զբաղվում այդ հարցով: Նման խնդիր ունենալու դեպքում պետք է անմիջապես բանկին տեղյակ պահել և սառեցնել քարտը»:

Հայաստանում այժմ գործում են սուրհանդակային տարբեր ընկերություններ, որոնք թույլ են տալիս շրջանցել սահմանափակումները և գնումներ անել նաև այն խանութներից, որոնք ուղղակի առաքում չունեն դեպի Հայաստան: Օնլայն «շոփերները» սիրում են օգտվել Onex, Globbing կամ ShopInAmerica ընկերությունների առաջարկած ծառայություններից, որոնք ապահովում են հարմարավետ գնումները՝ հասցեներ տրամադրելով տվյալ երկրի համար:

Amazon.com, gap.com, carters.com, ebay.com. սա ամերիկյան օնլայն խանութների մի փոքր շարքն է միայն, որտեղից կարելի է գտնել հագուստ, տեխնիկա, գրքեր, ամենատարբեր աքսեսուարներ և ուրիշ շատ իրեր: Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ օնլայն առևտրից օգտվողների աճը ակնհայտ է, հետաքրքրվածությունը՝ չափազանց մեծ, բայց կա վախ, որը կապված է իրազեկության պակասի հետ. «Առցանց առևտրի հնարավորությունների վերաբերյալ տեղեկացված լինելու խնդիր կա, ինչը բացատրում է անվերջ խնդրանքները կազմակերպել թրեյնինգ, թե ինչպես են առցանց առևտուր անում»:

Որպես թրեյնինգների տարբերակ բլոգերը հաճախ է օգտագործում իր ֆեյսբուքյան էջը և պարբերաբար տեղեկատվություն տալիս՝ զեղչերից ու վստահելի խանութների ցանկից սկսած մինչև բանկային քարտերի հետ ճիշտ վարվելն ու խնդիրների հետ կապված արագ լուծումներ գտնելը:

Վերջում նշենք, որ կան նաև իրավական նորմեր ու կանոններ՝ օնլայն գնումների տեղափոխման ու մաքսազերծման հետ կապված: ՀՀ մաքսային ծառայությունից տեղեկանում ենք, որ. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետևյալ միասնական դրույքաչափերով.

1. 0 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը.

2. 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը.

3. 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար Միության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված չափերը, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը:

Աննա ՍՏԵՓԱՆՅԱՆ