Տիգրան Դավթյանը նշանակվեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն
|
![]() |
Այսօր՝ փետրվարի 22-ին, Ինեկոբանկի գործադիր տնօրեն է նշանակվել Տիգրան Դավթյանը:
Տիգրան Դավթյանն ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ բանկային և ֆինանսական ոլորտներում, զբաղեցրել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:
Մասնավորապես, 2016 թվականից Տիգրան Դավթյանը զբաղեցնում էր Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, 2008-2016 թվականներին աշխատել է Կոնվերս բանկում, 2009-2016 թվականներին եղել է Կոնվերս բանկի գործադիր տնօրենը, վարչության նախագահը։
Տիգրան Դավթյանը hանդիսանում է բազմաթիվ գիտական և ուսումնական աշխատությունների հեղինակ և համահեղինակ: Ունի բուհերում դասավանդման ավելի քան 20 տարվա փորձ։ Տնտեսագիտության թեկնածու է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը, մեկնաբանելով նշանակումը, ասել է.
«Ողջունում ենք Տիգրան Դավթյանին՝ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ ենք տեսնել նրան Ինեկոբանկի թիմի կազմում: Վստահ ենք` նա կգործադրի իր լավագույն ջանքերն Ինեկոբանկի դինամիկ զարգացումը շարունակելու և նախանշված նպատակներին հասնելու համար»: