Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Բոլոնյան կրթական համակարգը բերում է հոգեբանա-ֆիզիոլոգիական խնդիրների. ինչպե՞ս խուսափել

 

Դպրոցական կրթական բարեփոխումների արդյունքում 2007 թվականից Հայաստանում կիրառվեց Բոլոնյան կրթական համակարգը, որը պահանջում է դպրոցական ուսուցումը սկսել 5,8-6 տարեկան հասակից: Հայտնի է, որ 5,8-6 տարեկան երեխայի օրգանիզմի ֆունկցիոնալ ցուցանիշները 7 տարեկանի համեմատ ցածր են: Ելնելով այս հանգամանքից` պետք է նշենք, որ 5,8-6 տարեկան երեխաների ուսուցումն անհրաժեշտ է կազմակերպել` հաշվի առնելով նրանց օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունները և պատրաստվածության աստիճանը:

Ինչի՞ց են դժգոհում 1-ին դասարանցիները

«Պայուսակս ծանր է: Ուսերս հոգնում են, երբ ամեն օր պայուսակով գնում եմ դասի: Դրա համար խնդրում եմ մայրիկիս, որ ինքը վերցնի», պատմում է առաջին դասարանի աշակերտուհի 6-ամյա Միլենան:

Դպրոցը ոչ միայն պետք է ապահովի պահանջվող կրթական մակարդակը, այլև պետք է լինի մի առողջապահական միջավայր, որտեղ կլինեն աշակերտների համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ուսուցումը ճիշտ կազմակերպելու համար:

«Աղջիկս դպրոցից շատ հոգնած է գալիս, հաճախ չի էլ ուզում ճաշել: Դժգոհում է, թե մեջքն է ցավում: Հետո էլ շատ դժվարությամբ եմ կարողանում նրան կենտրոնացնել, որպեսզի հաջորդ օրվա դասերը պատրաստենք: Նա դաս սովորելու փոխարեն ցանկանում է խաղալ փոքրիկ քույրիկի հետ», պատմում է Միլենայի մայրիկը՝ Լաուրան:

Ի՞նչ են առաջարկում հոգեբանները, ուսուցիչները և բժիշկները

Հոգեբան Նունե Վարդանյանը բացատրում է, որ շատ կարևոր է երեխային նախապատրաստել այդ նոր կյանքին և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես. «Անհրաժեշտ է երեխայի հետ զրուցել դպրոցի մասին, բացատրել նրան, թե ինչպիսին է այն: Կարևոր է, որ մինչև դպրոցները սկսելը` հատկապես ամառային հանգստից հետո, մոտ երկու շաբաթ առաջ երեխայի համար սահմանվի ռեժիմ` երեկոյան քնելու և առավոտյան արթնանալու, հեռուստացույց քիչ դիտելու, որպեսզի դասերի ժամանակ նա արդեն հարմարված լինի նման ռեժիմին: Բացի այդ, պետք է թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները հասկանան, որ չի կարելի երեխային ամբողջ օրը ստիպել դաս սովորել: Նա նաև պետք է խաղա, զբաղվի այլ բաներով, այլապես նա կհոգնի դասերից, չի սիրի դպրոցը»:

Իսկ 6-ամյա Լիլյայի մայրիկը` Էմման, կարևորում է ծնող-ուսուցիչ կապը. «Կարծում եմ, որ աշխատանքը երեխայի հետ չպետք է լինի միակողմանի, քանի որ նա ոչ միայն դպրոցում է սովորում, այլև տանը: Շատ կարևոր է ծնող-ուսուցիչ համագործակցությունը: Ծնողը պետք է ճիշտ մոտեցում ցույց տա տանը, իսկ դպրոցում էլ` ուսուցիչը»:

Երևանի համար 116 հիմնական դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի Սեդա Խաչատրյանը մանկավարժի աշխատանքի մեջ կարևորում է դասավանդման մեթոդներն ու մոտեցումները. «Պարտավորեցնող է աշխատանքը առաջին դասարանի աշակերտների հետ: Մանկավարժը պետք է հաշվի առնի, որ իր առջև նստած են տարբեր բնավորություն ունեցող երեխաներ, ովքեր թողել են իրենց խաղային կյանքը և անցում են կատարել մի նոր կյանքի փուլ: Ուսուցիչը պետք է գիտակցի, որ նրանց համար դժվար է հարմարվել այս նոր պայմաններին, և փորձի մեթոդական ճիշտ մոտեցում ցույց տալ: Շատ է պատահում, երբ դասի կեսից երեխաները հոգնում են, շեղում են իրենց ուշադրությունը այլ բաների վրա, սկսում են խոսել կողքինների հետ: Նման դեպքերում ես փորձում եմ դասն անց կացնել խաղի միջոցով, որպեսզի կենտրոնացնեմ նրաց ուշադրությունը թեմայի վրա»:

Երևանի «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի թերապևտ Աննա Հարությունյանը նշում է, որ այս տարիքի երեխաների համար շատ կարևոր են նաև մաքուր օդում անց կացնելը, շարժական խաղերը, սնունդը` հատկապես առավոտյան նախաճաշը. «Այս տարիքային խմբի երեխաների մոտ հիմնականում նկատվում են տեսողության, հենաշարժիչ համակարգի, շնչառության հետ կապված խնդիրներ: Եթե դպրոցում և տանը չկան համապատասխան պայմաններ, ճիշտ չի կազմակերպվում նրանց ռեժիմը, սննդակարգը, ապա երեխաները դառնում են ավելի նյարդային, գրգռված, հաճախակի են ունենում գլխացավեր, հոգնածության զգացումներ»:

Դասարանային պայմանների անհամապատասխանությունը երեխաների ֆիզիոլոգիական վիճակին

Աշակերտների ուսումնական պրոցեսի կազմակերպման վրա մեծ ազդեցություն ունեն դասարանային պայմանները և դասացուցակնեերի ժամային ծանրաբեռնվածությունը:

ԵՊԲՀ-ի Բժշկական հիգենայի և էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արմեն Մկրտչյանը հետազոտություն է կատարել Երևանի դպրոցների առաջին դասարաններում սովորող աշակերտների շրջանում: Հետազոտության ընթացում ուսումնասիրվել են առաջին դասարանցիների համար նախատեսված դասարանային պայմանները (աշակերտին բաժին ընկնող տարածքը, գրատախտակի դիրքը, առաջին նստարանի հեռավորությունը գրատախտակից, լուսավորության գործակիցը, ճիշտ չափի սեղան-նստարանների առկայությունը) և ուսումնական ռեժիմը:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ Երևանի մի շարք դպրոցներում կան խախտումներ, սահմանված նորմայից շեղումներ: Պարոն Մկրտչյանի հետազոտության հիման վրա կփորձենք առանձնացնել մի քանի խախտումներ` կապված դասարանային պայմանների հետ:

• Հետազոտված դասասենյակների 20%-ում խախտված էր մեկ աշակերտին բաժին ընկնող պահանջված տարածքի մակերեսը:

• Դասասենյակների 20%-ում խախտված էր առաջին նստարանի` գրատախտակից ունեցած հեռավորությունը:

• Դասարանների 25%-ում 0,25-ի փոխարեն լուսավորության գործակիցը կազմում էր 0,18-0,20:

• Դասասենյակներում երեխաների հասակին չհամապատասխանող նստարանների թիվը կազմում էր մոտ 50%:

• Չորս շարքով դասավորված նստարաններով դասարանների թիվը կազմում էր մոտ 15%:

• Դասարանների 20%-ում նկատվում էր շեղում նստարանների շարքերի միջև պահանջվող հիգենիկ նորմերից:

Հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվեցին նաև առաջին դասարանցիների դասացուցակները և ժամային ծանրաբեռնվածությունը: Դպրոցների 57.1%-ում շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը կազմում է 22 ժամ, իսկ 28,6%-ում` 24 ժամ: Սա չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընդունած «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման մասին» հրամանով սահմանված 20 ժամյա ուսումնական շաբաթին:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի առաջին դասարանի աշակերտների համար հարմար պայմաններ ստեղծվեն

ԿԳՆ Հանրակրթական վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով, Հայաստանում երեխաներին դպրոցական կրթությանը նախապատրաստելու համար ստեղծվել են նախակրթարաններ, իհարկե, դրանք թվով դեռևս քիչ են, բայց դրանց ստեղծումը լինելու է շարունակական:

«Հայաստանի գրեթե բոլոր դպրոցները, որոնք ժամանակին կառուցվել են, համապատասխանում են սահմանված չափանիշներին: Իսկ շենքային պայմանների բարելավումը իրականացվում է պետական բյուջեի միջոցով, գրանդային ծրագրերով, համաշխարհային բանկի միջոցով, որը փուլերով իրականացվում է», փաստում է պարոն Արշակյանը:

Ինչպե՞ս խուսափել առաջին դասարանցիների մոտ հոգեբանա-ֆիզիոլոգիական խնդիրների առաջանալուց

Արմեն Մկրտչյանը Հայաստանի կրթության և գիտության նախարարությանն առաջարկում է լուծման հետևյալ տարբերակները:

1.Կրտսեր դպրոցի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում ընդգրկել դպրոցի միջավայրին և ուսումնական գործընթացին առաջադրվող հիգենիկ նորմերի և դպրոցականների առողջական վիճակին ուղղված թեմաներ:

2.Օգտագործել 5.8-6 տարեկան երեխաների համար ճիշտ մշակված սեղան-նստարաններ:

3.Սահմանել հսկողություն առաջին դասարան ընդունվող երեխաների «ֆունկցիոնալ պատրաստվածության» ուղղությամբ և ձեռնարկել համապատասխան միջոցներ «դպրոցին ոչ պատրաստ» երեխաների նկատմամբ` սահմանված ժամանակահատվածում անհրաժեշտ ֆունկցիոնալ պատրաստվածություն ապահովելու համար:

Նելլի ԳԱՍՊԱՐՅԱՆ