Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ո՞րն է ցանցամոլության հիմնական պատճառը. ներկայացնում է հոգեբանը

 

Համացանցից օգտվող ամեն երկրորդը ֆեյսբուքի օգտատեր է: Օգտատերերի մեծ մասը երիտասարդներ են, որոնք օրվա զգալի մասը ցանցում են: Իրական կյանքն ու շփումները հետին պլան են մղվում, իրականությունը սկսում է ձանձրալի թվալ: Մարդն ուրախանում է, երբ իրեն «լայքում» են, հիացմունքի խոսքեր ասում: Իսկ հակառակ դեպքում, երբ իր հրապարակումները չեն արժանանում որևէ ուշադրությունան, օգտատերը իրեն անտարբերության մատնված է զգում: Երբեմն այս ամենը առաջացնում է համացանցային կախվածություն:

Հոգեբան Սիրանուշ Անտոնյանը GlobNews.am-ի հետ զրույցում անդրադարձել է խնդրին:

-Ի՞նչ ազդեցություն է ունենում համացանցը մարդու կյանքում

-Համացանցը մարդու կյանքում ունի դրական և բացասական ազդեցություն: Դրականի դեպքում մարդիկ համացանցի օգնությամբ գտնում են իրենց հին ընկերներին և բարեկամներին աշխարհի որ ծայրում էլ լինեն, և կապ են պահպանում նրանց հետ, բացի այդ համացանցը թույլ է տալիս մարդկանց գտնել իրենց համախոհներին, միևնույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց, խմբերում քննարկումներ ծավալել, գտնել իրենց հուզող հարցերի լուծումները: Բացասականի դեպքում՝ կարող է առաջացնել համացանցային կախվածություն:

-Ի՞նչ է համացանցային կախվածությունը:

-Դա կախվածությունն է ֆեյսբուքյան ցանցերից, թվիթերյան և մնացյալ բոլոր ցանցերից: Այսինքն՝ երբ մարդն իր առօրյան անցկացնում է հենց համացանցում, և արտաքին միջավայրի կապերն ու շփումները երկրորդային պլան են մղվում:

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համացանցային կախվածությունը:

-Կարծես թե կախվածությունը նման է խաղամոլության. ինչպես խաղադրույք է անում խաղամոլը, մեկ անգամ հաղթում է և կրկին փորձում, որպեսզի հաղթելու հաճույքը զգա, այնպես էլ ֆեյսբուքում, երբ որ մարդը ինչ-որ նկար է տեղադրում, և դա գնահատվում է, մարդն, ինքնըստինքյան անընդհատ փորձում է գնահատված լինել, լայքեր հավաքել, և հենց դա բերում է կախվածության: Ուշադրություն գրավելու համարօգտատերը նույնիսկ կարող է ծայրահեղ քայլերի գնալ, սուիցիդալ վարքի փորձեր կատարել:

-Ինչպիսի՞ մարդիկ են հակված կախվածության, որո՞նք են համացանցային կախվածության պատճառները, և ինչու՞ են մարդիկ ընկնում կախվածության մեջ:

-Այն մարդիկ, ովքեր բավարարված չեն իրենց շփումներով, հասարակական կապերով, ունեն միայնակության զգացում, անինքնավստահ են, ցանկանում են ընդունված լինել, հասկացված լինել, հակված են կախվածության: Պատճառներից մեկն էլ գնահատված լինելու պահանջն է: Հնարավոր է, որ մարդը իրական կյանքում չի կարողանում դրսևորվել, ինքնաարտահայտվել, իսկ համացանցում, երբ իրեն ոչ ոք չի տեսնում, նա ազատորեն արտահայտվում է:

Լիլիա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ