Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մանկություն առանց բռնության. երեխայի իրավունքի հետքերով

 

«Հիմնականում ինձ տանն էին պատժում՝ դասերը չսովորելու կամ էլ դպրոցում կռիվների մեջ ընկնելու համար: Դպրոցում սովորելը ինձ համար էդքան էլ հետաքրքիր չէր, բայց մամաս ստիպում էր դասերը անել: Միասին նստում էինք դասերը անելու, ու էդ ամենը ուղեկցվում էր ծեծով, գոռոցներով, իսկ հետո, երբ վատ գնահատականներ էի ստանում, արհամարհանքի կամ էլի ծեծի էի արժանանում, բայց ամենավատն էն ա, որ իմ վատ առաջադիմությունը, վատ վարքը քննարկվում էր հարևանների, ծանոթ-բարեկամների հետ, երբեմն էլ իմ ներկայությամբ», անկեղծանում է այժմ արդեն համալսարանական Տ. Մ.-ն:

Երեխաների հանդեպ բռնությունը համընդհանուր խնդիր է, որը առկա է նաև Հայաստանում: Միջազգային նորմերով այն գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում: Խնդրի կարգավորման համար վավերացվել են միջազգային տարբեր կոնվենցիաներ, ընդունվել մի շարք օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր: Առավել հատկանշանական է ՄԱԿ-ի 1989թ. ընդունված «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, որը սահմանում է երեխաների անկապտելի իրավունքները: Ըստ կոնվենցիայի, մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները, որպեսզի պաշտպանեն երեխային ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ՝ սեռական չարաշահումը:

Հայաստանը 1992 թվականին միացավ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային, դրան հաջորդեց 1996 թվականին, ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխաների բարեկեցությանն ուղղված երաշխիքների ապահովմանը նպաստող կարևոր գործոն է նաև «Երեխաների պաշտպանության ցանց»-ը, որը ոչ առևտրային իրավաբանական անձանց միություն է: 2015թ. հունիսից 2017թ. հունիսը ԵՊՑ-ն իրականացնում է «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարության կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների բարեկեցությանը, պաշտպանությանը քաղաքացիական հասարակության ամրապնդման միջոցով:

Չնայած միջազգային կոնվենցիաներին, տեղական օրենքներին և երեխաներին բռնությունից զերծ պահելուն ուղղված տարբեր արշավներին՝ դժվար չէ համոզվել, որ որոշ դեպքերում անգամ ընտանիքը երեխայի համար ամենաապահով վայրը չէ: Մասնավորապես 2015 թվականին «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից անցկացված երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի նախնական գնահատման արդյունքում պարզվել է, որ ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Ֆիզիկական բռնություն կիրառել է 39.7%-ը: Նույն ծնողների 67.4%-ը կարծում է, որ ֆիզիկական բռնության կիրառումը դաստիարակության արդյունավետ մեթոդ չէ, և միայն 8%-ն է կարծում, որ ֆիզիկական պատիժը դաստիարակության արդյունավետ միջոց է:

Երեխաները հաճախ բռնության են ենթարկվում նաև բակում, կրթական հաստատութ-յուններում դասընկերների կամ էլ ուսուցիչների կողմից: Շողիկ Ղարիբյանը, ով 43 տարի շարունակ մանկավարժությամբ է զբաղվել, չի բացառում, որ դպրոցում շատ ուսուցիչներ ֆիզիկական պատիժների են ենթարկում աշակերտներին, բայց նաև շատ են դեպքերը, երբ երեխաները ագրեսիվ վարք են դրսևորում մեկը մյուսի հանդեպ:

«Հաճախ ավելի անկարգապահ են այն աշակերտները, ովքեր տանը բռնության են ենթարկվում ծնողների կողմից: Այս երեխաների հետ դպրոցի հոգեբանն է աշխատում, հաճախ էլ ուսուցիչները: Նրանցից ոմանք պատժում են երեխաներին, ոմանք էլ խոսելով են հարցը լուծում: Իմ պրակտիկայի ընթացքում տարբեր դեպքեր են եղել, բայց խիստ պատիժներ չեմ կիրառել: Թերևս ամենախիստ պատիժը անկյուն կանգնեցնելն է եղել, այն էլ մի քանի րոպե ընդամենը», պատմում է տիկին Ղարիբյանը:

Այն, որ ՀՀ օրենսդրությունը փորձում է պաշտպանել երեխաների իրավունքները ակնհայտ է, ինչպես նաև այն, որ, չնայած տարատեսակ կարգավորումներին, խնդիրը չի դադարում արդիական լինել: Սա են փաստում ոչ միայն վերը նշված վիճակագրական տվյալները, այլ նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի գերակայություններից է նաև բռնության ենթարկված, հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների վաղ հայտնաբերումը, բռնության դեպքերի կանխարգելումը, իսկ ակնկալվող արդյունքներից՝ բռնության ենթարկված երեխաների ուղղորդման և տեղեկատվության հավաքագրման առկա մեխանիզմների առկայությունը ապահովելը, ինչպես նաև մասնագիտական աջակցության ծառայությունների մատուցումը:

Դրական տեղաշարժ կարելի է համարել նաև այն, որ վերջերս մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը: Հատկանշական է, որ արշավը նաև մեդիա ռեսուրս է ստեծել՝ mankutyun.am կայքը, որից էլ տեղեկանում ենք արշավի հիմնական նպատակի մասին. նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը:

Որքան էլ շատ լինեն հանրային արշավները, օրենքները կատարյալ լինեն, իսկ պատիժները ավելի խիստ, միևնույնն է, չենք կարողանա երեխաներին լիարժեքորեն զերծ պահել բռնությունից, քանի որ հարցի լուծումը նաև անհատի գիտակցական մակարդակի փոփոխություն է պահանջում, որտեղ դոմինանտ պետք է լինի այն միտքը, որ բռնությունը խնդրի լուծում չէ, այն միայն նորանոր խնդիրներ է առաջացնում:

Սոնա ՎԱՐԴԱՆՅԱՆ