Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ապրիլերկուսյան տարբերվող առավոտը. երբ պատերազմ ասվածը գրքերով ու ավագների պատմություններով չէ

 

Շաբաթ առավոտ էր, սովորության համաձայն ժամը 7-ից արթնացել ու սպասում էի, որ 7.30 մաման զանգի ու հարցնի՝ Նար, ի՞նչ կա, ո՞նց ես, էսօր ի՞նչ ես անելու: Մտքում մամայի ենթադրյալ հարցերի պատասխաններն էի կազմում ու սպասում զանգին: Բայց, ի զարմանս ինձ, զանգը ժամ ու կես ուշացավ, ու մտածածս հարցերն էլ չհնչեցին:

«Նա՜ր, բարի լույս, ո՞նց ես: Քեզ լավ կնայես, ուշադիր կլինես, մենք անհայտ ժամանակով անհասանելի ենք լինելու, ոչ մի հարց մի տուր, մտի ինետ՝ կհասկանաս»,- արագ-արագ իր ասելիքը մայրս ասաց ու անջատեց:

Դրանից հետո մի քանի րոպե փորձեցի պատկերացնել բոլոր հնարավոր դեպքերը (դե, ինչքան երևակայությունս կներեր), հետո դրժելով երդումս, որ շաբաթ օրը ոչ մի րոպե համացանցում չեմ անցկացնելու, բացեցի ֆբ-ն ու... ոնց որ պատերազմ էր սկսվել, իսկ ես տանը երեք զինծառայող ունեի:

Երևի երբեք էդքան անօգնական, էդքան փոքր ու էդքան անզոր ինձ չէի զգացել, չգիտեի՝ ինչ անեմ, ո՞նց իմանամ՝ մերոնք ուր են, ո՞նց են, ի՞նչ են անելու: Բացի էդ, մի խնդիր էլ կար, կողքի սենյակում հանգիստ քնած ընկերուհուս, ում զինվորը էդ օրերին դիրքերում էր, չգիտեի՝ ոնց ասեմ, որ սահմանին վիճակը լարված է:

Մեկ ժամ տրամադրվելուց հետո որոշեցի նախ եղբորս կնոջ հետ խոսել, հանգստացնել, հույս տալ, որ ամեն ինչ լավ կլինի, ինքն էլ ձևացրեց, թե հավատաց խոսքիս (երանի մեկն ինձ էդ պահին ասեր, որ լավ է լինելու, ու ես էլ կարողանայի ձևացնել, որ հավատում եմ): Մինչ հեռախոսը կանջատեի, կողքի սենյակից ընկերուհուս բարձր լացի ձայնը լսեցի, աննորմալ վիճակ էր, բայց ինձ էնքան թեթևացած էի զգում, որ ես չեմ ասելու... որ ինքն արդեն գիտի:

Ժամը 12-ից արդեն համակարգիչը գրկած սպասում էի Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառմանը: Ամեն ինչ փոխվել էր, իմ տարիքի տղան հայրենիքի համար կյանք էր զոհում (ախր ես մտածում էի, որ 18 տարեկան տղան դեռ երեխա է), հող էր պահում: Մի բան էն չէր, փոխվել էր «պատերազմ» բառի իմաստը, կամ էլ ես մինչ էդ չէի հասկացել՝ ինչ ասել է պատերազմ:

Մինչև երեկո մերոնցից ոչ մի լուր չստացա, մի անգամ համարձակությունս ներեց զանգելու, էն էլ մամայի հեռախոսն անջատված էր: Հանկարծ ֆեյսբուքում նկատեցի, որ ընկերներիցս մեկը (սպա էր, էդ ժամանակ դեռ ավագ լեյտենանտ), ով էդ պահին Վարդենիսում էր ծառայում, օնլայն է: Ուրախությանս չափ չկար, մտածում էի, որ իրենից ինչ-որ բան կարող եմ իմանալ: Ուժ հավաքեցի, փորձեցի համեմատաբար չեզոք տոնով գրել ու իմանալ՝ ոնց են:

«Այ լացկան, ճիշտն ասա, հիմա է՞լ ես լացում: Մենակ մի բան հարցնեմ, մնացածը դու հասկացի: Իմ, պապայիդ, ախպորդ ու էն մյուս տղերքի, որ քո համար ախպոր պես են, բան ու գործի անունն ի՞նչ ա, որ թողենք վիճակը բարդանա: Սաղ լավ ա, մենակ թե էդքան բացասական նյութեր մի գրեք: Մեկն էլ կարդա, կմտածի՝ էլ ոչ մի փրկություն չկա»,- պատասխանեց ու օֆլայն դարձավ:

Դրանից հետո եղբորս կինը զանգեց ու ասաց, որ մերոնք լավ են, տուն չեն գնալու, բայց լավ են, մի պահ հարմարեցրել ու իրեն են զանգել:

Ամբողջ գիշեր չկարողացա քնել, մտքերս շատ խառն էին, կոնկրետ ոչնչի մասին մտածել չէր ստացվում: Առավոտյան 6.30-ին հայրս զանգեց, էնպես էր խոսում, ոնց որ ոչինչ չի եղել, ամեն ինչ կարգին է: Հարցրեց՝ քաղաքում ինչ է կատարվում, ասացի, որ կամավորների խմբեր են սկսել հավաքագրել, անընդհատ նոր զոհերի անուններ են տալիս: «Էհ, աղջիկ ջան, չգիտեմ: Դու ուշադիր ու զգույշ եղիր, ու վաղը անպայման դասի կգնաս, մենք տենց ավելի հանգիստ կլինենք»:

Ու, քանի որ հորս խոստացել էի, ապրիլի 4-ին գնացի համալսարան, լսարանները գրեթե դատարկ էին, իսկ որտեղ ուսանողներ կային՝ նույն թեմայի մասին էին խոսում: Ընկերներիցս շատերն էլ սպասում էին ինձ, որ պատմեմ, թե ինչ է կատարվում: Ես էլ հանգիստ ասում էի, որ մերոնք հետքայլ չեն անում, ամեն ինչ շատ լավ է (էդպես էլ չիմացան, որ ես էլ գիտեմ էն, ինչ իրենք, ուղղակի խաբում եմ, որ իրենց հույս տամ):

…Ուղիղ 4 օր՝ ապրիլի 2-6-ը, պատերազմի մասին նյութեր պատրաստելուց հետո նկատեցի, որ վերջին օրվա ընթացքում արդեն ոչ մի կաթիլ արցունք չկար...Կար ընդամենը մի պարզ գիտակցում՝ էս էլ կանցնի, տղերքը ուժեղ են:

Էդ օրվանից անցել է երկու տարի, բայց մեկ է՝ մեր ցավը չի մեղմվել, չի էլ մեղմվելու:

Նարե ԳՆՈՒՆԻ