Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Երբ կրակողը գրիչն է. տեղեկատվական պատերազմը Ապրիլյան քառօրյայի ընթացքում

 

Այսօր ռազմի դաշտում մղվող պատերազմին համընթաց իրականացվում է նաև տեղեկատվական պատերազմ, որի նպատակը հաղթանակն է տեղեկատվական ոլորտում: Այդ տիրույթում առկա առաջընթացը մեծապես ազդում է վերջնական հաղթանակի ձեռքբերման վրա: Ներկայումս ամենուր ընդունված է այն գաղափարը, որ միայն պատերազմի դաշտում տարած հաղթանակը բավարար չէ, և պետք է հաղթանակ տանել նաև տեղեկատվական դաշտում: Ուստի, անհրաժեշտ է մշտապես վերլուծել այդ ոլորտում առկա բացթողումները, վերանայել, վերամշակել և փոփոխել տեղեկատվության մատուցման ձևերը, մեթոդներն ու սկզբունքները: 2016 թվականի ընթացքում տեղեկատվական պատերազմին նոր որակ հաղորդվեց:

Ռազմական գործողությունների առաջին ժամերից ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվություն չդրսևորեցին, այնինչ հայկական մամուլը ողողված էր իրադարձությունների լուսաբանմամբ: Այսպես՝ ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 8:18-ին, պաշտպանության բանակի (ՊԲ) մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ամբողջ երկայնքով: Ավելի ուշ՝ ժամը 9:10-ին, ՊԲ-ն տեղեկացրեց, որ ԼՂ հակաօդային պաշտպանության ուժերն առաջնագծի հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են Ադրբեջանի զինված ուժերի 1 ուղղաթիռ: Ժամը 10:25-ին Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ժամը 8:30-ի սահմանում ադրբեջանական զինուժի՝ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հայկական գյուղերի հրետակոծությունից Մարտունիի պաշտպանական շրջանի ուղղությամբ զոհվել է մեկ երեխա՝ Վաղինակ Գրիգորյանը (ծնված՝ 2004 թ.), ևս երկու երեխա ծանր վիրավորվել են: Կեսօրին հայտարարվեց, որ հակաօդային պաշտպանության ուժերը հարավ-արևելյան ուղղությամբ ևս մեկ ուղղաթիռ են խոցել, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ևս երկու ԱԹՍ:

Արցախի ՊԲ-ն այնուհետև հայտնում է, որ ադրբեջանցիները առավոտյան հարավային ուղղությամբ կարողացել էին գրավել հայկական մի քանի դիրք, սակայն երեկոյան Արցախի նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտնում է, որ կորցրած բոլոր դիրքերը հետ են վերցվել: Նույն օրը՝ երեկոյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, որի ժամանակ ներկայացնում է իրավիճակը և հատարարում՝ հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր:

Հատկանշական է, որ ապրիլի երկուսի վաղ առավոտից հայաստանյան մեդիան «խաղում էր» հիբրիդային պատերազմի կանոններով: Տեղական լրատվամիջոցները բարձրացրին զգոնությունը` Ադրբեջանի տեղեկատվական մանիպուլիացիոն թակարդներում չհայտնվելու առումով և սկսեցին շարժվել՝ ռազմաճակատային լրատվության հետ աշխատելու նրբությունները հաշվի առնելով: Ապրիլի 4-ին արդեն հայկական մեդիան ու պաշտոնական աղբյուրներն ադրբեջանցիների համար ենթագիտակցորեն դարձան ավելի արժանահավատ, քան սեփական պետության, պաշտպանական գերատեսչության տեղեկատվական պրոդուկտը: Իսկ դա Ադրբեջանի հասարակական տրամադրություններն ավելի կառավարելի դարձրեց

Իսկ ինչպե՞ս են գնահատում ընթերցողները հայաստանյան մեդիայի աշխատանքը այդ օրերին, արդյո՞ք հայկական ԶԼՄ-ները վստահելի էին և հատկապես ո՞ր լրատվամիջոցներն էին ավելի օպերատիվ աշխտաում: Globnews.am-ը անցկացրել է հարցում վերոնշյալ և մի շարք այլ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով:

Հարցմանը մասնակցած 135 հոգուց 131-ը (97%), առաջնագծի իրադրության մասին ինֆորմացիա ստացել են հայաստանյան ԶԼՄ-ների միջոցով:

Առցանց լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը (Ֆեյսբուք, Twitter), ընթերցողների հավասար 40.7 %-ի ձայներով (55-55 մարդ հարաբերակցությամբ), պատերազմի օրերին աշխատում էին ամենաօպերատիվը: Օպերատիվության տեսանկյունից երկրորդ տեղում (12.6%, կամ 17 hոգի) հեռուստատեսությունն էր:

Հարցվածների մեծամասնության՝ 51.9%-ի (70 մարդ) կարծիքով, լրատվամիջոցների աշխատանքը բավարար էր, մինչդեռ 40.7%-ը (55 հոգի) կարծում է, որ ԶԼՄ-ների աշխատանքը լավ, իսկ 6.7%-ի (9 հոգի) կարծիքով՝ վատ էր:

Եվ հենց այդ, հարցվածների կարծիքով լավ աշխատանքի արդյունքում, տեղեկատվական պատերազմում ԶԼՄ-ների դերը բավականին ակտիվ էր (71.1% կամ 96 մարդ): Մինչդեռ հարցվածների 15.6%-ը (21 հոգի) կարծում է, որ հայկական կողմը տեղեկատվական պատերազմում պասիվ դերակատարում ունեցավ:

Մեր այն հարցին, թե արդյոք հայկական ԶԼՄ-ները խախտեցին էթիկան՝ ներկայացնելով Թալիշի դեպքերը, մասնավորապես՝ խոշտանգված տատիկի և պապիկի նկարները, հարցվածների մեծամասնությունը 68.2% (90 հոգի) նշեցին, որ այդ նկարների հրապարակումը, իրենց կարծիքով արվել է հասարակությանը ոտքի հանելու համար: Իսկ 20.5%-ը (27 հոգի), նշեցին, որ այդ նկարների հրապարակումը այնուամենայնիվ անթույլատրելի էր:

Հիշեցնենք, որ վերոնշյալ նկարները հրապարակվել են ապրիլի 3-ի երեկոյան, և հրապարակող լրատվականը նշել էր՝ նմանատիպ լուսանկարներով հրապարակումը իրենց էթիկայի վարքականոնի խախտում է, բայց իրականությունը ներկայացնելու այլ միջոց չունեն։

Իսկ թե ինչ քայլեր պետք է արվեին, որպեսզի հայաստանյան ԶԼՄ-ներն ավելի լավ աշխատեն, հարցմանը մասնակցած քաղաքացիները նշեցին, որ նախ դասընթացներ պետք է անցկացվեն և առհասարակ ռազմական լրագրության ոլորտը պետք է ավելի բարելավել՝ հաշվի առնելով տարածաշրջանի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը: Ապա պետք է շտկել մի քանի լիատվամիջոցների աշխատանքային սենսացիա տարածելու հակումը։

Նարե ԳՆՈՒՆԻ