Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ընդդիմությունը փոխում է պայքարի մեթոդները

 

Այսօր «Ելք» խմբակցության պատգամավորներն ԱԺ դահլիճում ակցիա իրականացրեցին՝ կոչ անելով ապրիլի 13-ին գնալ Երևանի Ազատության հրապարակ և միասին վառել «ազատության ջահը»։ Արարատ Միրզոյանը և Լենա Ղազարյանը ծխարձակող ճայթրուկներ վառեցին` ամբիոնի մոտ կանգնած։ Երկու ընդդիմադիր պատգամավորներն այս քայլով նպատակ ունեին ուշադրություն հրավիրել «Իմ քայլը» նախաձեռնությանը։

Թե որքանով է նման քայլն իսկապես նպաստում ուշադրություն հրավիրելու մեկ այլ՝ ճայթրուկների կիրառման անհասկանալիությունից գրեթե ոչ մի բանով չտարբերվող քայլերթի նախաձեռնության վրա, դժվար է ասել, հատկապես որ ոչ մեկի, ոչ մյուսի պարագայում նորմալ պարզաբանում էլ չի տրվում, թե ընդդիմադիր ներկայացողներն ինչու են ընտրում պայքարի այդօրինակ տարօրինակ ձևերը։

Քայլերթի նպատակ է ներկայացվել համախմբումը այնքան քաղաքացիների, որ հնարավոր լինի շրջափակելու ԱԺ շենքի բոլոր մուտքերը և թույլ չտալու, որ պատգամավորները մուտք գործեն շենք և քվեարկեն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու օգտին։

Նմանատիպ ակցիա էլ վերջերս կազմակերպել էին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, երբ ավագանու նիստի ժամանակ իրենց հետ բերել էին ապակե տարաներ` կոյուղաջրով, որը Նուբարաշեն համայնքի չորս շենքերի բնակիչները «նվեր էին» ուղարկել Տարոն Մարգարյանին: Խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը տարաներից մեկը փորձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, ինչի հետևանքով էլ ծեծկռտուք սկսվեց:

Ընդդիմությունը կարծես փորձում է փոխել պայքարի մեթոդները՝ դիմելով ծայրահեղ քայլերի, ըստ էության մոռանալով, որ անհասկանալի, աջակցության չմղող քայլերով ավելի շուտ չըմբռնված են մնալու, քան հասնելու են որևէ նպատակի։

Մյուս կողմից, հստակ է, որ ճայթրուկներն ու կոյուղաջրերը իսկապես ծայրահեղ քայլեր են, և թերևս դա ամենից առաջ վկայում է քաղաքական պայքարում ընդդիմության համար զինանոցի սպառված լինելու մասին։ Ասել է, թե քաղաքական պայքար որպես այդպիսին այլևս չկա, քանի որ զուտ ֆիզիկապես քվեարկության գործընթացը խոչընդոտելու նախաձեռնությունը, թեև կարելի է ներկայիս իշխանության գործիքակազմին համարժեք համարել, այդուհանդերձ չստացված է մի երկրում, որ կոչվում է Հայաստան։ Այստեղ, ինչ էլ նախաձեռնեն, առաջնային են մնում սեփական մաշկը, գանգը, գրպանը․․․

Գուցե թե ստեղծված իրավիճակը կարելի է քաղաքական ճգնաժամ որակել այն պարզ մոտեցմամբ, որ քաղաքական քայլերով ոչ մի տեղ չհասնելու հետևանքով պայքարը վերաճել է խաղարկային դրսևորումների, որից մինչև քաղաքացիական բախում այնքան էլ շատ հեռավորություն չի մնացել․․․

Այ այսպես․․․