Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինչո՞ւ են վագրն ու արջը զինվորից վեր դասվել զինվորական անցյալ ունեցող և պատերազմի բովով անցած մարդու կողմից

 

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) երեկվա տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով, և դրան կից ներկայացված տեսանյութը, որտեղ պարզ երևում էր՝ ինչպես է զինվորին հասցեագրված սնունդը պահեստավորված գեներալի ամառանոցի նկուղում, սառը ցնցուղ էր հայ ժողովրդի, և հատկապես այն մարդկանց համար, ովքեր 2016 թվականի ապրիլին գիշեր-ցերեկ սնունդ, հիգիենայի պարագաներ և զինվորներին անհրաժեշտ իրեր էին հավաքագրում և ուղարկում առաջնագիծ՝ հաջակցություն երկրի սահմանը պահող զինվորին:

Թե ինչպես է զինվորին հասցեագրված սնունդն ու հագուստը հայտնվել գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցի նկուղում, ԱԱԾ-ն կպարզի, բայց թե ինչո՞ւ են վագրն ու արջը զինվորից վեր դասվել զինվորական անցյալ ունեցող և պատերազմի բովով անցած մարդու կողմից՝ անհասկանալի է:

Հավանաբար բոլորն էլ հիշում են՝ ինչպես էր պատերազմի օրերին Մանվել Գրիգորյանը շարունակ շրջում բոլոր մարտական հենակետերում, զորամասերում, հրահանգավորում երկրապահ կամավորականներին, ոգևորում հայոց բանակի զինվորականությանն ու սպայակազմին (տեսանյութը՝ ստորև): Իր խոսքում գեներալը նշում էր, որ երկրի պաշտպանությունը վստահված է 1996-1997 թվականին ծնված տղաներին, ինչը խիստ ողջունելի է: Գեներալը նշում էր, որ զինվորների կողքին կանգնելով զգում է՝ ինչպես է զինվորի արյունը «1800-ի տակ գնում»:

Հատկանշական է, որ 2016 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշել էր. «Խի՞ մենակ երկրապահը, հայ ժողովուրդը, աշխարհի բոլոր ծայրերից 5000-6000 կիլոմետրից մարդիկ են եկել, մեր հետ կանգնել են, մի 500 հոգի էլ դառել են երկրապահ: Տենց շանտաժ հարցեր մի տվեք, ո՞նց կարա երկրապահն ըլնի առանց բանակի, ոնց որ քո հերը՝ առանց քեզ, դու՝ առանց քո հոր», ասել էր գեներալն ու որպես ամփոփում այս թեմային՝ նշել, որ բանակում շատ ուժեղ բարոյահոգեբանական վիճակ է տիրում:

Անդրադառնալով իր ու արցախցի հրամանատար Վահան Բադասյանի միջև տարաձայնությանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը նշել էր, որ Արցախում իր հետ կապված ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել՝ ասելով. «Բադասյանը ո՞վ ա», ապա ավելացրել. «Խաբող ա, թուրք ա, ինձ չհավատացողն էլ ա թուրք: Ես տենց միջադեպ չեմ ունեցել: Սարքողները թուրքից թուրք են»:

Այժմ մեծաթիվ հայեր, հատկապես այն մարդիկ, ովքեր ԱԱԾ հրապարակած տեսանյութում գտել են իրենց ուղարկած սննդի տուփերը, իրենց նամակները՝ ուղղված հայ զինվորին, իրենց թույլ են տալիս չհավատալ գեներալին. ինչ է՝ նրա՞նք էլ են թուրք:

Սննդամթերքից բացի, ԱԱԾ-ն գեներալի ամառանոցում հայտնաբերել էր 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Այս ամենը գողացվա՞ծ է զինվորից, թե՞՝ ոչ, ցույց կտա նախաքննությունը:

Ինչ վերաբերում է գեներալի ավտոպարկերում հայտնաբերված մի քանի տասնյակ մեքենաներին, մեզ թույլ ենք տալիս կարծել, որ դրանք գեներալին Մոսկվայի Ալիկի պես մեծահարուստներն են նվիրել (ինչպես Հայկազ Բաղմանյանին), սակայն գեներալի ավտոտնակում հայտնաբերված ՊԲ-ի համար նախատեսված ամենագնացների շարքի ու Շտապ օգնության մեքենայի մասին, որոնք բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, լռել չենք կարող:

Այժմ մնում է սպասել ԱԱԾ բացահայտումների շարքին և հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս «Հայ զինվորին» մակագրմամբ սննդամթերքն ու հագուստը հայտնվեցին Արցախից մոտավորապես 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արշալույս գյուղում:

No automatic alt text available.