Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ո՞ր դեպքում Մանվել Գրիգորյանը ազատ կարձակվի. մեկնաբանում է իրավապաշտպանը

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եթե 72 ժամվա ընթացքում ձերբակալված Հանրապետական պատգամավոր Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվի, ապա ԱԺ-ն գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությամբ պետք է քննարկի պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որպեսզի նրան ազատազրկեն։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։ Եվ, քանի որ ԱԺ հերթական նստաշրջանը և հերթական քառօրյան կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

Իսկ ի՞նչ կլինի, եթե ԱԺ արտահերթ նիստը գուարվի Մանվել Գրիգորյանի կալանավորումից 72 ժամ անց: Հարցի շուրջ GlobNews.am-ը զրուցեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

«Եթե ԱԺ-ի արտահերթ նիստ տեղի չունեցավ, և ԱԺ-ը որոշումը բացակայեց՝ դատախազի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ, ապա բնականաբար Մանվել Գրիգորյանը ձերբակալության 72 ժամը լրանալուն պես պետք է ազատ արձակվի: Եթե ԱԺ նիստը գումարվեց, բայց քվորում չեղավ, վերստին պետք է Գրիգորյանին ազատ արձակել: Եթե նիստը կայացավ և որոշվեց չբավարարել գլխավոր դատախազի միջնրոդությունը, այդ դեպքում ևս Մանվել Գրիգորյանը պետք է ազատ արձակվի:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց դատարանը կարող է քննել միայն ԱԺ-ի կողմից համապատասխան որոշումից հետո, որով պատգամավորը զրկվում է անձեռնմխելիությունից՝ նրա նկատմամբ քննչական գործողությունների կատարման մասով, և համաձայնություն է տալիս, որպեսզի Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը ներկայացվի դատարան», նշեց իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով, Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է շաբաթ օրը, այսինքն՝ երեքշաբթի օրը՝ ձերբակալությունից ուղիղ 72 ժամ անց, նրան պետք է ազատ արձակեն, եթե մինչև 72 ժամը լրանալը ԱԺ-ը որոշում չկայացնի, որով բավարարում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: «Եթե նույնիսկ երեքշաբթի օրը ԱԺ նիստը սկսվեց, բայց ավարտվեց Մանվել Գրիգորյանի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, Գրիգորյանը պետք է բաց թողնվի: Դրանից հետո էլ ԱԺ որոշման հիման վրա պետք է մտնեն դատարան, դատարանն էլ պետք է խափանման միջոցը որպես կալանք հարցը քննության առնի և դա կարող է տևել օրինակ՝ 24 ժամ: Մինչև դատարանի որոշման ընդունումը, որով դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, Գրիգորյանը պետք է գտնվի ազատության մեջ: Բայց այդ ընթացքում խափանման միջոց՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին, քննիչը կարող է կիրառել», եզրափակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: