Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ԱԱԾ տեսանյութի բերած հարցերը, Րաֆֆու «Սամվել»-ը ու «Զինվորի բաժին»-ով անզինվոր գեներալի ապագան

 

Դպրոցական տարիներին, երբ Րաֆֆու «Սամվել» վեպն էի կարդում, հարցերի հարց էր մնում, թե ինչպես կարելի է հրաժարվել սեփական ծնողից, մոռանալ կամ ուրանալ, կամ ուղղակի մերժել։ Րաֆֆու բերած փաստարկներն էլ, անկեղծ ասած, չէին աշխատում․ կամ ես այդքան հավատի հետ մտերիմ ու, ավելին, կրող չէի, կամ մինչ օրս մնացել եմ երևույթը չհասկացողի կարգավիճակում։

Երեկվանից մեջտեղ բերված տեսանյութը, որում գեներալ դարձած, բայց այդպես էլ նման պատվի համար երբևէ համապատասխանող հատկանիշ չունեցող մարդու պահեստների բացված դռներից ներս պատկերում «Զինվորի բաժին» մակնշմամբ բազմատեսակ ապրանքներ են երևում, արդեն իսկ այնքան մեկնաբանությունների, վիրավորանքների ու հայհոյանքների է արժանացել, որ դրանց բաժինն ավելացնելու ոչ մի իմաստ լինել չի կարող․ եղածն էլ հաստատ բավական է Մանվել Գրիգորյանին՝ «գետինը մտնելու»։

Ողբերգություն է, մեծագույն ու մեծածավալ ողբերգություն, երբ հերոսի անվամբ պատսպարված մարդու վերնահարկի բացվածքը նեղությամբ չի զիջում կառավարական միջանցքներին, որոնցում վազվզելուց է հասել այնտեղ, որտեղ տեսնում ենք։

Բայց հարցերի հարցը, թույլ տվեք ասել, բնավ էլ Մանվել Գրիգորյանը չէ՝ ժամանակին ու անժամկետ թալանով, զինվորից գողացածով ու երեխաների նամակներով ծածկված սննդի տուփերն իր ամառանոցում պահելով՝ թերևս նաև այդպես էլ տառաճանաչության մակարդակը հաղթահարած չլինելու հետևանքով նամակները չընթերցված թողնելու մեղքը վզին։ Հաստատապես գեներալ ասվածն ինքը չի ստացել այդ ամենը տարբեր գյուղերի դպրոցահասակներից, ինքը չի դա կրել ու տեղավորել սեփական պահեստներում, ինքը չի դրանք տեղ հասած համարել, ինքը չի պաշտպանության նախարարության անունից շնորհակալագրեր գրել հենց այն մարդկանց, ովքեր ունեցածով ապրիլյան պատերազմի մասնակիցներից սնունդ ու հագուստ հասցնելու խնդրին էին լծվել։

Հաստատ է, որ գեներալը մենակ չէր այլոց հասանելիքով իր գազաններին կերակրելու դարդը կարգավորում, մենակ չէր նստել ՈՒԱԶ-իկն ու քշել, դարս-դարս տեղավորել անճաշակ ու անտրամաբանական հավաքածուի մյուս մեքենաների կողքին։ Մենակ չէր հաստատ, հուսանք, նախկին դառնալիք գեներալը, որ ապրիլյանից զատ «Զինվորի բաժին» էր յուրացնում, հաստատ իր հագին ու գազաններին անպետք ներքնաշորերի, մայկաների ու տրուսիկների տրցակները ինքն իր ձեռքով չէր պահեստավորում․․․

Ասել կուզեմ․ եթե բացում են թելի կծիկը, պիտի բացվի այնպես, որ գեներալի զինանոցի հարստության բոլոր նախկին տերերն ու վայրերը ևս ներկայացվեն։ Եթե հստակ է, որ զենքերի մեծ մասն ունեն գործարանային համարներ, ապա թերևս կարելի է հստակորեն բացահայտել, թե որտեղից, ինչպես ու ինչու է հսկայական արսենալը հայտնվել գազաններին զինվորներից վեր դասող Գրիգորյանի ամառանոցում։

Թե ինչու էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ ընկել անգամ երկրում թիվ մեկ դարձած ԱԱԾ-ից, ինչու ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքի հետևից այլ չակերտներ ևս բացվեցին և ինչպես ստացվեց, որ անգամ ՀՀԿ-ական ամենախոսներն ու ամենատեսները սկսել են խոսել անհատական, անձնական, նեղանձնային ամոթից ու ողբերգությունից, գործընկերներս ու վերլուծաբանների անթաքույց հրճվանքով ֆեյսբուքահայություն ասվածը լիուլի կանդրադառնա։

Ուզում եմ այլ բան շեշտել այստեղ․ թերևս անպատկերացնելի է նախ այն ծավալը, որ եղել է տեսանյութում ներկայացված պահեստներում, ասենք, 2016-ի ապրիլին, 1990-ականների կեսերին, թե որքան ու ինչ ծավալի նման պահեստներ ու պահեստիկներ կան այլ գեներալների, այդպես էլ գեներալ չդարձածների, գեներալներին նման հարցերում օգնողների ու ամեն ինչի համար այս կամ այն աստիճանում պատասխանատուների «պահեստներում»։ Անպատկերացնելի է նաև այն հուսահատ պնդումների հեղինակների վիճակը, թե գողացվածը քիչ է, թե թվանքով ուղղաթիռ չեն խփել ու բահով քառօրյայի ընթացքում պայքար մղել․ գրեթե ոչ մի տարբերություն բահով մարտի մտնելու և կիսատ ստամոքսով ու կիսատ հագնված կռիվ տալու միջև։ Հարցը բնավ էլ անվանումները չեն, այլ երևույթն ու բովանդակությունը։

Անպատկերացնելիի շարքն այս պարագայում բավականին երկար է, բայց դա էլ թող քրքրելու թեմա լինի ֆեյսբուքյան ակտիվիստների ու ակտիվ ֆեյսբուքցիների համար։ Ու եթե արջերին ու վագրերին վկա չտանեն, թե ինչքան ու ինչ են կերել տարիներ շարունակ, Մանվել Գրիգորյանի նստելիք աթոռը բավականին երկար պետք է լինի․․․ առնվազն նրա իսկ պահեստների հետ երբևէ առնչություն ունեցածներին էլ ինչպես դատարանում, այնպես էլ հետո նստելու հնարավորություն ապահովելու համար։

Վերադառնալով նրան, ինչից սկսել էի, առաջին անգամ երբևէ ինքս ինձ պիտի խոստովանեմ, որ երևի թե կյանքում իսկապես կան պահեր, որ կարող են արդարացնել ծնողից հրաժարվելու ուզածդ քայլ, եթե, իհարկե, քո զավակները նույնը անելու գոնե մեկ հիմք չունեն․․․

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ