Այսօր՝ 2021-08-01 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ընդդիմադիր կուսակցության առաջադրած թեկնածուն ցույց է տվել, որ կարող է արժանի մրցակից լինել Էրդողանի համար․ Վարուժան Գեղամյան

 

Հունիսի 24-ին Թուրքիայում 2 ընտրություն է սպասվում՝ նախագահական և խորհրդարանական։ Այս ընտրությունները որոշ առումով բացառիկ են, քանի որ կարող են լինել շրջադարձային Թուրքիա պետության զարգացման ուղու տեսանկյունից։

Ընտրություններում գլխավոր ֆավորիտ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) փորձել են ընտրություններն արտահերթ անցկացնել (ընտրությունները նախատեսված էին 2019թ․ նոյեմբերին), որի նպատակն է ամփոփել կամ ավարտել այն գործընթացը, որը սկսվել է 2010թ․-ին։ Դե յուրե կառավարման խորհդարանական համակարգից ամբողջական անցում է կատարվում նախագահական համակարգի։ Այդ համակարգը յուրահատուկ է, քանի որ սուպեր-նախագահական հնարավորություններ է ընձեռում։ Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Թուրքագետի դիտարկմամբ՝ Էրդողանը և նրա կուսակցությունը նախորդ տարիներին բացարձակ հաղթանակ են տոնել բոլոր ընտրություններում, այս ընտրությունները բացառիկ են, քանի որ առաջին անգամ ընդդիմությունը ցույց է տվել համախմբվելու նկրտումներ։

Ըստ հարցումների՝ տեսական հնարավորություն կա, որ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ուժերը կարող են խորհրդարանում միասին ստանալ մեծամասնություն։

Թուրքագետի խոսքով, առաջին անգամ քիչ հավանականություն կա, որ ընդդիմադիրները կարող են խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանել։

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ Վարուժան Գեղամյանը նկատեց, որ անսպասելիորեն գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջադրած թեկնածուն՝ Մուհարեմ Ինջեն, ցույց է տվել, որ կարող է արժանի մրցակից լինել Էրդողանի համար՝ պոպուլիզմի և ժողովրդի մեջ հետաքրքրություն մտցնելու տեսանկյունից։

Ինջեն մինչ քաղաքականությամբ զբաղվելն աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ:

«Ընդդիմության հիմնական մարտավարությունն է այնպես անել, որ Էրդողանը նախագահական ընտրությւոններում չկարողանա հավաքել 50%+1 ձայն և ընտրությունը տեղափոխեն 2-րդ փուլ, որտեղ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվելու են և առաջադրելու են Մուհարեմ Ինջեին»,- նշեց թուրքագետը։

Ըստ տարբեր հաշվարկների՝ Էրդողանի կուսակցության ճակատագիրը որոշվելու է երկիրի հարավ - արևելքում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը։

Վարուժան Գեղամյանի խոսքով, ընդդիմադիր կուսակցության հաղթանակի համար կարևոր է, թե ում կտան իրենց ձայնը քրդերը։ Իսկ քրդերի հիմնական ֆավորիտը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունն» է (HDP), որի պատգամավորի թեկնածուն Կարո Փայլանն է։ Վերջինս առաջադրվել է ոչ թե Ստամբուլից, այլ է Դիարբեքիրից, որը յուրահատուկ երևույթ է Թուրքիայի պատմության մեջ։

«Նա իր նախընտրական քարոզում նշում է, որ չի ներկայացնում Ստամբուլի հայերին, այլ Թուրքիայի հայերին և Թուրքիան։ Ըստ հարցումների՝ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունն» այս պահին ունի անհրաժեշտ 10 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար ձայների քանակը»,- նշեց Գեղամյանը։ Սակայն, ըստ թուրքագետի, շատ կարևոր է, թե չկողմնորոշված քրդերը ում կտան իրենց ձայնը։

Թուրքագետը նկատեց, որ առաջին անգամ վերջին 2 տարիներին Թուրքիայում ձևավորվել է յուրահատուկ երևույթ՝ ընտրական կեղծարարություններ։ Թուրքիայի իշխանությունները կարող են գորիծի դնել իշխանական ապարատը ՝ հասկանալով, որ վտանգը մեծ է՝ կորցնելու մեծամասնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։