Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Օֆշորային գործակալները Հայաստանին պարտք են 166 միլիոն դրամ. ի՞նչ կապեր ունեն նրանք այստեղ. «Հետք»

 

«Հետք»-ը գրում է.

Երևանի Հրաչյա Քոչար 4 հասցեում` մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ, 9-հարկանի, ընդարձակ բիզնես կենտրոն կա: Նորակառույց «Բարեկամություն» բիզնես կենտրոնն այժմ վարձակալությամբ գրասենյակային և առևտրային տարածքներ է առաջարկում: Վարձակալության ենթակա ընդհանուր մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է: Կառուցապատողը ֆեյսբուքյան գովազդներում ասում է, որ իրենց մոտ տարածք վարձակալելը բիզնեսի հաջողության գրավականներից է:

Բիզնես կենտրոնի հիմնական հատվածը այլ գործարարների բիզնես անհաջողության վրա է կառուցվել: Գործարարներից մեկը՝ Փայլակ Հայրապետյանը, ում ունեզարկման պատմությունը մեր ընթերցողներին արդեն հայտնի է, բազմիցս բարձրաձայնել էր, որ խաբեության զոհ է դարձել, սակայն բանկը վաճառեց վարկի դիմած գրավադրված գույքը, որն այժմ բիզնես կենտրոնի մաս է:

Բանկը գույքն օտարեց արտերկրում գրանցված մի ընկերության, որի հիմնադիրները երկու օֆշորային ընկերություններ էին, հետևաբար իրական սեփականատերը մեզ համար այն ժամանակ մնաց անհայտ:

«Հետք»-ի ձեռք բերած տվյալներով՝ գործարարներին պատկանող գույքը, որը դարձել է բիզնես կենտրոնի մաս, բանկից վաճառվել է գնահատված արժեքից մոտ 800 հազար դոլար էժան գնով: Մեր ուսումնասիրություններից ենթադրվում է, որ օֆշորային հիմնադիրներով այդ ընկերությունը առնչություն ունի ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ:

Ինչպե՞ս Հայաստանում գցել մեծ բիզնեսի հիմքերը. բանկում գրավ դրած գույքը օտարվել է գնահատված արժեքից 800 հազար դոլարով էժան գնով

2017թ. պետական եկամուտների կոմիտեն քրեական գործեր հարուցեց մի շարք ընկերությունների դեմ: Դրանցից մեկը «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունն է:

«Հետք»-ը «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությանը անդրադարձել է օֆշորային սկանդալային պատմությունում, երբ այն անսպասելիորեն հայտնվեց և բանկից գնեց գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի՝ «Ամերիաբանկ»-ում գրավադրած գույքը: Այն Հրաչյա Քոչարի 4 շենքի 4/9 հասցեի` շուրջ 3400 քառակուսի մետր մակերեսով հատվածն էր և հարակից հողամասերը: Հիշեցնենք, որ այս գործարարները իրենց գույքը գրավադրել էին բիզնես գործընկերոջ՝ Աշոտ Սուքիասյանի վարկի համար, վերջինս չէր կատարել վարկային պարտավորությունը, ինչի դիմաց էլ բանկը վաճառքի հանեց գրավադրված շինությունները:

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն Հայաստանում գրանցված ընկերություն չէ, այստեղ գրասենյակ չունի, իսկ հիմնադիրները գրանցված են Հայաստանի համար օֆշորային գոտի համարվող Սեյշելյան Կղզիների Հանրապետությունում: Այդ հիմնադիրները` «Sapporo Invest S.A.» և «Darwin Invest S.A.» ընկերությունները, օֆշորային գործակալներ են, նրանք նույն հասցեում` Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի մի շենքում, հարյուրավոր ընկերություններ են հիմնել:

«Հետք»-ը սկսեց ուսումնասիրել «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության դեմ հարուցված քրեական գործը: Մեզ համար հատկապես հետաքրքիր էր, թե ումից են հետ բերելու ընկերության չկատարած հարկային պարտավորությունը, որը կազմում էր 166 միլիոն դրամ: Եվ մյուս հարցն այն էր՝ հատկապես ինչ հարկային խախտում էր արել «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն: Նշենք, որ այն Հայաստանի նախկին կառավարության համար վստահելի ընկերություն էր և բանկից Քոչար փողոցի 4/9 շենքը գնելուց հետո պարբերաբար հայտնվում էր մեկ անձից գնումներում և պետությանը վարձով տարածքներ տալիս իր գնած շենքից:

ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին, որ «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն Հայաստանում վաճառել է իրեն պատկանող անշարժ գույք՝ 1 միլիարդ դրամով, և այս գործարքից չի վճարել ավելացված արժեքի հարկ` շուրջ 166 միլիոն դրամի չափով: Ի՞նչ գույք էր դա, ՊԵԿ-ը չէր մանրամասնել: Հարկային մարմինը, նախաքննական գաղտնիքի հիմքով, մերժել էր տրամադրել ընկերության հայաստանյան ներկայացուցչի կոնտակտային տվյալ:

Կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած փաստաթղթերից պարզվում է, որ 2016թ. «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունը վաճառել է հենց Հրաչյա Քոչար 4 շենքի 4/9 հասցեի այն շենքը, որը գնել էր «Ամերիաբանկ»-ից: Ընկերությունը նշված գույքը վաճառել է Փառանձեմ Հանեսյանին, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Փառանձեմի հայրը՝ Պարգև Հանեսյանը, Ռուսաստանում գրանցված «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության հիմնական բաժնետերն է: «Բարեկամություն» բիզնես կենտրոնը, պաշտոնական կայքում ներկայացվում է որպես ռուսական «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության հայաստանյան նախաձեռնություն։ Պարզ էր, որ Փառանձեմ Հանեսյանը «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունից Քոչարի շենքը ձեռք է բերել բիզնես կենտրոն դարձնելու նպատակով, սակայն ավելի ուշագրավ էր կադաստրից ձեռք բերած ևս մեկ փաստաթուղթ, որում երևում էր, թե ով է եղել «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ներկայացուցիչը վաճառքի ժամանակ։

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության անունից, Սեյշելյան Հանրապետության նոտարի ստորագրած լիազորագրով հանդես է եկել Արթուր Գուրգենի Ենգիբարյանը: Ինչպես ցույց տվեցին հետագա ուսումնասիրությունները, օֆշորային գործակալների ներկայացուցիչ Արթուր Ենգիբարյանը գնորդի՝ Փառանձեմ Հանեսյանի բարեկամն է (ներքևի գրաֆիկում տես նրանց բարեկամական կապը), ինչը նշանակում էր, որ «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության հետևում ի սկզբանե գործել է այս ընտանիքը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում